VERTEX

News

Press 2021

«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 17-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

02.08.2021-02.11.2021թ. (օֆլայն)

02.11.2021-06.11.2021թ. (առցանց/օնլայն)

Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը այս տարի /2021թվին/ նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ 02.08.-02.11.2021թ. ավանդական /օֆլայն/ և 02.11.-06.11.2021թ. առցանց (օնլայն) ձևաչափերով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի, Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ:

Փառատոնի նպատակն է ստեղծել նպաստավոր պայմաններ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար՝ վերջիններիս ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ՝ նպատակ ունենալով փոքր ինչ մեղմել պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստելու ստեղծված մթնոլորտի լավացմանն ու առողջացմանը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը (հետպատերազմյան շրջան, COVID-19) ՀՀ-ում (հատկապես սահմանամերձ մարզերում՝ Գեղարքունիք, Տավուշ, Սյունիք և այլ ՀՀ մարզերում՝ Շիրակ, Լոռի) և Արցախում` փառատոնի Կազմկոմիտեն որոշում կայացրեց փոփոխել փառատոնի ժամկետները՝ 02.08.-02.11.2021թ., և շարունակել փառատոնային ծրագրերի և միջոցառումների ապակենտրոնացումը Երևանից դեպի ՀՀ մարզեր և Արցախ:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում (ամառային ճամբարներում, իսկ սեպտեմբերից նաև դպրոցներում, բուհերում և այլ հաստատություններում)՝ առավելագույնս ներգրավելու և մասնակից դարձնելու սահմանամերձ մարզերում բնակվող և Արցախից ՀՀ մարզերում ապաստանած երեխաներին և պատանիներին:

Փառատոնային լավագույն ֆիլմերը կցուցադրվեն Երևանում և ՀՀ 5 մարզերում՝ Գավառում, Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում, Դիլիջանում (Տավուշի մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Սպիտակ, Վանաձոր (Լոռու մարզ), Գյումրի (Շիրակի մարզ) և Արցախում (Ստեփանակերտ):

Շուրջ 43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից:

«Ռոլան» 17-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը (թվով 11)՝ «Գրան Պրի» մրցանակը, «Լավագույն Խաղարկային ֆիլմ» անվանակարգը (լիամետրաժ և կարճամետրաժ), որում որպես ժյուրի հանդես կգան «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն Անիմացիոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) ավանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, ժյուրի՝ Գավառի մանկատան սաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ, «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ, «Վիշեգրադի Լավագույն ֆիլմ»՝ Սպիտակի Ա.Շիրակացու անվան N8 միջնակարգ դպրոց:

17-րդ «Ռոլան» փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր՝ «Միան և սպիտակ առյուծը» (ռեժ. Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, 2018թ.), «Աղբ» (ռեժ. Լ. Դելլա Գրոտտա, Ֆ. Դաֆանո, Իտալիա, 2020թ.), «Բելկան և Ստրելկան. Կարիբյան գաղտնիք» (ռեժ. Ի.Եվլաննիկովա, Ռուսաստան, 2020թ.), «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, Հայաստան, 2021թ., պրեմիերա), «Բարբոսկինները ամառանոցում» (ռեժ. Ֆ.Դմիթրիև, Ե.Գալդոբինա, 2020թ., պրեմիերա), «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա. Միքայելյան, Գ.Բաբայան, 2021թ.) և այլ ֆիլմեր:

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում ներկայացված են ժամանակակից հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, 2021թ., պրեմիերա) «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա.Միքայելյան, Գ. Բաբայան, 2021թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժ. Ա.Միքայելյան, 2016թ.) ֆիլմը, «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսորներ՝ Ա.Միքայելյան, 2008թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժ. Ռ.Փաշինյան, 2016թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ.Ստեփանյանի հիշատակին:

Այս տարի ևս շարունակվում է՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, արդեն ավանդական դարձած «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը: 2017 թվականից ի վեր, փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրություւնների շարքում ընդգրկված է  11 ֆիլմ:

Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում, այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների (6 ֆիլմ):

Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի հետ: «Ռոլան» 17-րդ փառատոնի շրջանակներում ներկայացված է «Ռուսական ֆիլմերի» անվանակարգը, ծրագրում ընգրկված են 17 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր:

Միացե՛ք մեզ և հետևեք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերի միջոցով:

Փառատոնի պաշտոնական կայքէջ - http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ - https://www.facebook.com/ROLANIFF,

պաշտոնական յութուբյան էջ -https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ


ՀՀ, Երևան

Վարդանանց փակուղի 8

Հեռ.: (+374 93) 540 230


Փառատոնի նախագահ` Հայաստանի «ՌոլանԲիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Փառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան

(հեռ.` 091 51 04 79, e-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար )



 

«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 17-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

02.08.2021-15.09.2021թ. (օֆլայն)

03.09.2021-07.09.2021թ. (առցանց/օնլայն)

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը այս տարի առաջին անգամ իրականացվեց հիբրիդային նոր ձևաչափով՝ երկու փուլով: Առաջին փուլը՝ 02.08.-15.09.2021թ. ավանդական (օֆլայն, 41 օր) և երկրորդ փուլը՝ 03.09.-07.09.2021թ. առցանց (օնլայն, 5 օր) ձևաչափերով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի, Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ:

Փառատոնի նպատակն էր շարունակել ծրագրերի և միջոցառումների ապակենտրոնացումը՝ Երևանից դեպի ՀՀ մարզեր (հատկապես սահմանամերձ) և Արցախ, ստեղծել նպաստավոր պայմաններ, օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար: Վերջիններիս ակտիվ ներգրավվածության և մասնակցության շնորհիվ, նպատակ ունեինք փոքր ինչ մեղմել պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստել ստեղծված մթնոլորտի լավացմանն ու առողջացմանը:

Օգոստոսի 2-ից մեկնարկեց և իրականացվեց փառատոնային ՕՖԼԱՅՆ ծրագիրը Երևանում և ՀՀ 5 մարզերում (Տավուշ, Գեղարքունիք, Լոռ, Շիրակ, Սյունիք)՝ Իջևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Վանաձորում, գ. Վահագնաձորում, Սպիտակում, Գյումրիում, Գորիսում, Կապանում, գ. Տեղում, գ. Շինուհայրում (Տաթև համայնք) (13 քաղաք և համայնքներ):

Փառատոնի շրջանակներում Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում իրականացվեցին ֆիլմերի օֆլայն ցուցադրություններ, պրեմիերաներ, հետահայաց և հատուկ ցուցադրություններ դպրոցներում, նախակրթարաններում,ամառային ճամբարներում, ՀԿ հարթակներում, վարպետության դասեր, հարց ու պատասխան քննարկումներ, հանդիպումներ դպրոցներում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով երեխաներին ու երիտասարդներին հասարակության բոլոր շերտերից (այդ թվում` մանկատներից, ծայրահեղ անապահով ընտանիքներից, սահմանափակ կարողություններով և այլն), սահմանամերձ մարզերում բնակվող և Արցախից ՀՀ մարզերում ապաստանած երեխաներին և պատանիներին:

03.09.-07.09.2021թ. (5 օր) իրականացվեց հատուկ ՕՆԼԱՅՆ (երկրորդ փուլը) փառատոնային ծրագիրը, որի շրջանակներում ցուցադրվեցին լավագույն ֆիլմեր (25 ֆիլմեր 13 երկրից):

Շուրջ 43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվեց 73 ֆիլմ՝ 27 երկրից:

17-րդ «Ռոլան» փառատոնի մրցութային անվանակարգերերը (12) և հաղթողներն են՝

  1. «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Հայ-Ռուսական համալսրանի ուսանողներ): Անվանակարգում ներկայացված էին 11 ֆիլմեր՝ որոնցից հաղթող է ճանաչվել «Թռչնակը» անիմացիոն ֆիլմը (ռեժ.՝ Մարատ Նարիմանով, Ռուսաստան)

  2. «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ): Անվանակարգում ներկայացված էին 9 ֆիլմեր, որոնցից լավագույն երկարամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Միան և սպիտակ առյուծը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ժիլ դը Մետր, Ֆրանսիա, Գերմանիա, Հարավային Աֆրիկա), լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Միգրանտներ» անիմացիոն ֆիլմը (ռեժ.՝ Հյուգո Կաբի, Անտուան Դյուպրիես, Օբին Կուբիակ, Լուկաս Լերմիտ, Զոյե Դևիզ, Ֆրանսիա):

  3. «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Սպիտակի Ա.Շիրակացու անվ. N8 դպրոցի սաներ): Անվանակարգում ներկայացված էին 5 ֆիլմեր, հաղթող է ճանաչվել «Տերևը» ֆիլմը (ռեժ.` Ալյոնա Բարանովա, Չեխիա):

  4. «Լավագույն Հայկական ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Երևանի Վ. Մայակովսկու անվ. N7 հիմնական դպրոցի սաներ): Անվանակարգում ներկայացված էր 3 ֆիլմ՝ որոնցից հաղթող է ճանաչվել «Ծիածանի լեգենդը» անիմացիոն ֆիլմը (ռեժ.՝ Արթուր Միքայելյան, Գայանե Բաբայան, Հայաստան)

  5. «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգ (ժյուրի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողներ): Անվանակարգում ներկայացված էին 9 ֆիլմեր, հաղթող է ճանաչվել «Ապակե տղան» ֆիլմը (ռեժ.` Սամուել Ռոսսի, Իտալիա, Ավստրիա, Շվեյցարիա):

  6. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ (ժյուրի՝ Գավառի մանկատան սաներ): Անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմը (հեղինակներ՝ Լիլիթ Մինասյան, Անուշ Մկրտումյան, Ալեքս Աղաբաբյան, Հրաչ Նալբանդյան, Անահիտ Հարությունյան, Հասմիկ Բաղդասարյան, Մերի Մալխասյան, Աղասի Բարսեղյան, Հայկ Եղիկյան, Մարտին Ասցատրյան, Հասմիկ Հարությունյան, Հակոբ Պետոյան, Անահիտ Պետրոսյան, Դավիթ Ապերյան, Գևորգ Մովսիսյան, Դավիթ Հովակիմյան, նախագծի ղեկավար՝ Արուսյակ Զախարյան, Հայաստան)։

  7. «Լավագույն Անիմացիոն ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ ավանակարգ (ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ): «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 7 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Աղբ» ֆիլմը (ռեժ.՝ Լուկա Դելլա Գրոտտա, Ֆրանչեսկո Դաֆանո, Իտալիա): «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 11 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Շումի ոդիսականը» ֆիլմը (ռեժ.՝ Ժուլիեն Բիզարո, Ֆրանսիա, Բելգիա):

  8. «Լավագույն Խաղարկային ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ անվանակարգ՝ (ժյուրի՝ «Այբ» դպրոցի աշակերտներ): «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 7 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Միան և սպիտակ առյուծը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ժիլ դը Մետր, Ֆրանսիա, Գերմանիա, Հարավային Աֆրիկա): «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 7 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Հորթուկը» ֆիլմը (ռեժիսոր՝ Վիկտորիա Ռունցովա, Ռուսաստան):

  9. «Գրան Պրի» մրցանակը: «Գրան Պրի» մրցանակին է արժանացել «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը (ռեժ.՝ Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց, Հայաստան):

Շնորհավորում ենք 17-րդ «Ռոլան» ՄՖՄՓ-ի բոլոր հաղթողներին:

Երևանում և ՀՀ 5 մարզերում իրականացվեց «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում ներկայացվեցին ժամանակակից հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը (հեղինակներ՝ «Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, 2021թ., պրեմիերա), «Ծիածանի Լեգենդը» (ռեժ.՝ Ա.Միքայելյան, Գ. Բաբայան, 2021թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժ.՝ Ա.Միքայելյան, 2016թ.) անիմացիոն ֆիլմը, «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժ.՝ Ա.Միքայելյան, 2008թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժ.՝ Ռ.Փաշինյան, 2016թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ.Ստեփանյանի հիշատակին:

Փառատոնի շրջանակներում իրականացվել են 3 ֆիլմերի պրեմիերաներ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, Հայաստան, 2021թ.), «Ջիմ Բաթթոնը և Վայրի 13-ը» (ռեժ. Դ. Գանսել, Գերմանիա, 2021թ.), «Բարբոսկիններն ամառանոցում» (ռեժ. Ֆ.Դմիթրիև, Ե.Գալդոբինա, 2020թ.).

17-րդ «Ռոլան» փառատոնի դեբյուտային ֆիլմերից էր «Արցախ. եռաձայն պայքար» (Հայաստան, 2021) ֆիլմաշարը, որի հեղինակներն են «Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ(նախագծի ղեկավար՝ Արուսյակ Զախարյան): Ֆիլմը արժանացել է փառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Այս տարի շարունակվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցությունը: 2017 թ-ից ի վեր, փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի շարքում ընդգրկված էր 11 ֆիլմ, որոնք ցուցադրվեցին Երևանում և ՀՀ 5 մարզերում (օֆլայն և օնյալն ձևաչափով):

Շարունակվեց նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի հետ: 17-րդ «Ռոլան» ՄՖՄՓ-ի շրջանակներում իրականացվեցին և իրականացվում են լավագույն ռուսական ֆիլմերի ցուցադրություններ Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի Երևանի և Գյումրու մասնաճյուղերում: Ծրագրում ընդգրկված 17 անիմացիոն և խաղարկային ֆիլմերը ցուցադրվել են Երևանում, ՀՀ 5 մարզերում (օֆլայն) և օնյալն: Ցուցադրությունները շարունակվելու են Երևանում, Գյումրիում և Կապանում:

Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ՝ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում, այս տարի ևս Երևանում, ՀՀ 5 մարզերում (օֆլայն) և օնյալն ցուցադրվեցին գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր (6 ֆիլմ):

«TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կիրականացվի «17-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը ԹՈՒՄՈյում» խորագրով ֆիլմերի ցուցադրությունների հատուկ ծրագիրը, որը անցկացվելու է հոկտեմբերից ԹՈՒՄՈյի Երևանի, Գյումրու, Դիլիջանի և Ստեփանակերտի մասնաճյուղերում:

Օֆլայն (առաջին փուլ) փառատոնային միջոցառումներին Երևանում և ՀՀ 5 մարզերում մասնակցել են մոտ 6 000 հանդիսատես:

Օնլայն (երկրորդ փուլ) փառատոնային միջոցառումների հասանելիությունը (փառատոնի ֆեյսբուքյան էջում) կազմել է 173 560: Օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 15-ը փառատոնի օնլայն և օֆլայն միջոցառումների հասանելիությունը կազմել է 248 000:

Շնորհակալություն ենք հայտնում «Ռոլան» ՄՖՄՓ-ի բոլոր բազմամյա և նոր գործընկերներին Երևանում և ՀՀ մարզերում՝ արդյունավետ համագործակցության համար:

Այսպիսով, «ՌՈԼԱՆ» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի ծրագրի պաշտոնական մասը փակված է։

Կից ներկայացնում են Երևանում, ՀՀ 5 մարզերում և Արցախում փառատոնային ֆիլմերի ցուցադրությունների հարթակները:

Հ.Գ. Հաշվի առնելով ՀՀ-ում COVID-19-ի աշնանային շրջանում կանխատեսվող սրացումը և սահմանափակումները ՀՀ-ում՝ որոշում կայացվեց փոխել փառատոնի ժամկետները՝ նոյեմբերից տեղափոխել օգոստոս-սեպտեմբեր՝ փառատոնի նախատեսված ծրագրերը (առցանց/օֆլայն) պատշաճ կերպով իրականացնելու համար:

Մամլո ասուլիս- 15.09.2021, ժամը 13:00, «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալություն (Հասցե՝ Երևան, Սարյան փող., 22 շենք), https://armenpress.am/arm/

 

Պաշտոնական ֆեյսբուքյան էջ-https://www.facebook.com/ROLANIFF,

պաշտոնական յութուբյան էջ-https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ

պաշտոնական կայքէջ-http://rolanbf.com/


ՀՀ, Երևան, Վարդանանց փակուղի 8

Հեռ.: (+374 93) 540 230

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Փառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան

(հեռ.` 091 51 04 79, e-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար )

 


 

«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 17-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

02.08.2021-15.09.2021թ. (օֆլայն)

03.09.2021-07.09.2021թ. (առցանց/օնլայն)

ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹԱԿՆԵՐ

1. ԵՐԵՎԱՆ

1. «Թումո» ստեղծարատ տեխնոլոգիաների կենտրոն

2. «Այբ» դպրոց

3. Պանարմենիան մեդիա դպրոց

4. Պատանեկության ստեղծագործական կենտրոն

5. Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոն

2. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Գյումրի՝

1. «Թումո» ստեղծարատ տեխնոլոգիաների կենտրոն (Գյումրու մասնաճյուղ)

2. «Աստեր» մանկական զարգացման կենտրոն

3. «Սմարթ ակումբ / Smart Club» կրթական և զարգացման կենտրոն

4. Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոն (Գյումրու մասնաճյուղ)

3. ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

1. Վանաձոր՝ «Փոքրիկ լոռեցի» նախակրթարան

2. Սպիտակ՝ Սպիտակի Ա.Շիրակացու անվ. N8 դպրոց

3. գ. Վահագնաձոր՝ «Գուգարք» ամառային ճամբար

4. ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

1. Գավառ՝ Գավառի մանկատուն

2. Մարունի՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

5. ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

1. Իջևան՝ Տավուշի թեմի առաջնորդարան

2. Դիլիջան՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (Դիլիջանի մասնաճյուղ)

6. ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

1. Գորիս՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ («Բարեկամ» կենտրոն)

2. գ. Տեղ՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ («Բարեկամ» կենտրոն)

3. գ. Շինուհայր (Տաթև համայնք)՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ («Բարեկամ» կենտրոն)

4. Կապան՝ Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոն

7. ԱՐՑԱԽ

Ստեփանակերտ՝ «Թումո» ստեղծարատ տեխնոլոգիաների կենտրոն (Ստեփանակերտի մասնաճյուղ)