Համերգային ծրագրին հաջորդեց փառատոնի բացումը, որին ներկա էին ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած կինոմատոգրաֆիայի, մուլտիպլիկացիայի արվեստի անվանի գործիչներ: Հյուրերի թվում էին «Երալաշ» մանկապատանեկան հանդեսի հեղինակ Բորիս Գրաչեւսկին, աշխարհահռչակ ռեժիսոր, անիմատոր Հարի Բարդինը: Փառատոնի ընթացքում կներկայացվի 81 ֆիլմ 27 երկրներից, որոնք կգնահատվեն նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Բացման սկզբում ներկայացվեց մասնակիցների ցանկը. փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ֆիլմեր Ռուսաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Թուրքիայից, Բելառուսից եւ այլ երկրներից: |
|
|
|||||||||||
|
|||||||||||
<< < 1 2 3 4 > >> |
|||||||||||