Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև մշակութային երկխոսությունը` հայ և թուրք պատանիների ու երիտասարդների, ինչպես նաև կինոարտադրողների միջև մասնագիտական փորձի փոխանակումների և երկկողմ ծրագրերի իրականացման միջոցով: 2011թ-ի հոկտեմբերին Երևանում կայանալիք մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային ֆառատոնի շրջանակում, շնորհառուն` Ռոլան Բիկովի անվան «Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար» հիմնադրամը` «Անադոլու Քյուլթուր» թուրքական գործընկերոջ համագործակցությամբ, մոտավորապես 10 հայ և թուրք երիտասարդներ ընդգրկող ընտրված խմբի համար կկազմակերպի անիմացիոն արտադրության տեխնիկան և մշակույթը թեմայով սեմինար-դասընթաց: |
|
|
|||||||||||
|
|||||||||||
<< < 1 2 3 4 > >> |
|||||||||||