VERTEX

News

Press 2020
FULL PROGRAM OF THE 16TH "ROLAN" INTERNATIONAL FILM FESTIVAL FOR CHILDREN AND YOUTH!
Written by Zara

 
Press Release
Written by Zara

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 16-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Հարգելի ընկերներ և գործընկերներ,

16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը նախատեսվում էր իրականացնել 2020թ. նոյեմբերի 2-12-ը առցանց ձևաչափով, հետաձգվեց: Երբ տարեսկզբին սկսեցինք նախապատրաստվել «Ռոլան» 16-րդ միջազգային կինոփառատոնի անցկացմանը, մեր երկրի ամենակարևոր խնդիրը դեռևս միայն համավարակն էր։ Համավարակը հաղթելու կոչը դարձավ մեր փառատոնի նշանաբանը, և փառատոնի ծրագրերն ու աշխատանքները կազմակերպվեցին այդ կարգախոսի շուրջ։ Սակայն սպասվում էր շատ ավելի մեծ փորձություն՝ Արցախյան նոր պատերազմը, որը փոխեց թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կյանքը՝ բերելով նոր իրականություն:

Փառք և պատիվ մեր զինվորներին ու բժիշկներին, ովքեր այդ ծանր ամիսներին հերոսաբար կատարեցին իրենց պարտքը։

Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում ՀՀ «Ռոլան Բիկով»(Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) հիմնադրամը որոշում կայացրեց անցկացնելու 16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը` մի փոքր ուշացումով, նվիրելով այն Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին, որպես նոր Հույսի և Խաղաղության առհավատչյա:

2021թ. հունվարի 11-20-ը տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով: Փառատոնն ավանդաբար կազմակերպվում էր հինգ օր տևողությամբ, սակայն պայմանավորված մեր երկրում ստեղծված իրավիճակով՝ որոշում կայացվեց փառատոնի տևողությունըդարձնել 10 օր՝ 11.01.2021.-20.01.2021.: Սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային ծրագիր: