Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Երևանում մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը։ Մայրաքաղաքից բացի, ֆիլմերը կցուցադրվեն նաև Արցախում ու Հայաստանի 7 մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արմավիրում, Արարատում և Արագածոտնում։ Սկսած 2001 թվականից Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդը կազմակերպում է Մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոն Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում: Փառատոնի պատվավոր նախագահն է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՎԳԻԿ-ի պրոֆեսոր Արմեն Մեդվեդևը: Փառատոնի նախագահն է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: Փառատոնի մրցութային անվանակարգերում աշխատում են պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ժյուրիները: Այս տարի 68 երկրից ստացած 1020 ֆիլմերի հայտերից, փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ։ Ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից ու պատանիներից։ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկիի խոսքով, թեև արդեն 15 տարի է, ինչ փառատոնն անցկացվում է, բայց նկատում է՝ վերջին 3 տարում դրանք ավելի մասշտաբային են դարձել։ |
|
|
|||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
Еще статьи...
|
|||||||||||||||||||||
<< < 1 2 3 4 5 6 7 8 > >> |
|||||||||||||||||||||