«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 15-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 2019թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում, Հայաստանի 7 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Ալավերդի), Գեղարքունիք (ք. Գավառ), Արմավիր (ք. Արմավիր), Կոտայք (գ. Զովունի, գ. Կոտայք), Արագածոտն (հ. Կարբի), Արարատ (ք. Արարատ)), Արցախում և Վրաստանում՝ Թբիլիսիում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ Հոբելյանական միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի հիմնական նպատակներից մեկն է ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ, հնարավորինս շատ ներգրավել և մասնակից դարձնել մարզաբնակ հանրությանը փառատոնին, ինչպես նաև նպաստել փառատոնային հյուրերի և տեղի հանրության միջև անմիջական կապերի ստեղծմանը: Փառատոնի միջազգային աջակիցներն են Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Դեսպանությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Գյոթեի անվան ինստիտուտը Երևանում (Գերմանիա), Ճապոնիայի հիմնադրամը: Երևան կժամանեն հյուրեր Ռուսաստանից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Սլովակիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Ճապոնիայից և այլն: Շուրջ 68 երկրից ստացված 1020 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ: |
|
|
|||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
<< < 1 2 3 4 5 6 7 8 > >> |
|||||||||||||||||||||