VERTEX

News

Project 2018


«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում կինոցուցադրություններ կլինեն Հայաստանի մարզերում
Գրել է Zara

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնին կցուցադրվի 186 կինոնկար շուրջ  63 երկրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի Շառլ Ազնավուրին նվիրված փառատոնը կանցկացվի նոյեմբերի 6-10-ը Երևանում, Արցախում և նոյեմբերի 5-11-ը Հայաստանի հինգ մարզում` Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արմավիրում,  Կոտայքում:

«Փառատոնի շրջանակում Երևան կժամանեն հյուրեր Ֆրանսիայից, Կանադայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Սլովակիայից և այլ երկրներից: «Ռոլան»-ը հավատարիմ է մնում իր որդեգրած  ձևաչափին. այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված կլինի բացառապես երեխաներից և պատանիներից Երևանից և ՀՀ մարզերից»,-նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը:

 
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին
Գրել է Zara

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ նոյեմբերի 6-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը:

Փառատոնը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, նոյեմբերի 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում /Շիրակ՝ ք. Գյումրի, Լոռի՝ ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Շնող hամայնք, Թեղուտ hամայնք, Քարկոփ համայնք, Գեղարքունիք՝  ք. Գավառ, ք. Մարտունի, Արմավիր՝ ք. Էջմիածին, Կոտայք՝ գ. Զովունի/: Փառատոնի աջակիցներն են` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ-ում Կանադայի դեսպանությունը, Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Երևանում Գյոթեի անվան ինստիտուտը /Գերմանիա/:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից:

Այս տարի ծրագիրը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»: 14-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ կիրականացնի «Վիշեգրադ-Հայաստան նոր նախաձեռնություններ` միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» /Երևան, ՀՀ մարզեր/ հատուկ ծրագիրը՝ ուղղված Վիշեգրադի երկրների /Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա/ և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը:

 
Նունե Մանուկյան. «Երեւանցի եւ մարզաբնակ երեխաները ժյուրիի կազմում են»
Գրել է Zara

«Ռոլան» փառատոնի հիմնական նպատակներից մեկն էլ ապակենտրոնացումն է, այսինքն՝ Երեւանից մարզեր տեղափոխվելը»,-ասաց «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի եւ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը` նոյեմբերի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացած ասուլիսի ժամանակ: Նա ներկայացրեց իրենց ծրագրերն ու նպատակը: Ասաց, որ փառատոնն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին, ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության կարեւորությունը: Մանրամասները` տեսանյութում: Տիկին Մանուկյանը թվարկեց, թե որ երկրներից հյուրեր կժամանեն: Նա ասաց, որ փառատոնը հավատարիմ լինելով իր սկզբունքներին` ժյուրիի կազմում ներառել է երեխաների: Մանրամասները` տեսանյութում Փառատոնի բացումը Երեւանում կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 6-ին: Իսկ մարզերում եւ Արցախում այն արդեն մեկնարկել է նոյեմբերի 5-ից: Բացի հիմնական մրցանակներից, կա նաեւ «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգ: 14-րդ փառատոնի շրջանակում յուրաքանչյուր անվանակարգի մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու երեւանցի ու մարզաբնակ երեխաներից եւ պատանիներից: Օրինակ, «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակ կհանձնեն Ալավերդու, Շնողի եւ Թեղուտի երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում` Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները եւ «Պատիվ ունեմ» անվանակարգում` ՀՀ զորամասերի զինվորները: Մանրամասները` տեսանյութում` քիչ անց:

 
Promotional Materials
Գրել է Zara
 
Cultural Tour
Գրել է Zara
 
<< < 1 2 3 4 5 6 7 > >>