VERTEX

News

Project 2018


Լիլիթ Մակունց. «Տարիների ընթացքում փառատոնն իր առջև դրված մի շարք նպատակներ է իրականացրել»: Մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը
Written by Zara

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ նոյեմբերի 6-ին մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին: Փառատոնի կազմակերպիչ՝ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամ:  
Փառատոնի բացման արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով փառատոնի բացման կապակցությամբ, նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունը նշել է. «Տարիների ընթացքում փառատոնն իր առջև դրված մի շարք նպատակներ է իրականացրել, որոնցից է՝ մանուկների և պատանիների  գեղագիտական դաստիարակությունը, զարգացումը, աշխարհընկալման ձևավորումը: Նաև շատ կարևոր արժեքներից և փիլիսոփայությունից է բխում փառատոնն անցկացնել՝ ապակենտրոնացված: Սա է պատճառը, որ այն այս տարի մայրաքաղաքից տեղափոխվել է մարզեր, հնարավորություն ընձեռելով բազմաթիվ երիտասարդների մասնակիցը լինելու փառատոնի ողջ ընթացքին, և ինչու չէ նաև բացահայտելու իրենց կարողությունները, նոր կապեր ձեռք բերելու և առաջին քայլերն անելու այս ոլորտում: Մեկ անգամ ևս ողջունում եմ բոլորին և մաղթում՝ բարի երթ»:

 
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին
Written by Zara

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ նոյեմբերի 6-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը: 
Փառատոնը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, նոյեմբերի 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում /Շիրակ՝ ք. Գյումրի, Լոռի՝ ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Շնող hամայնք, Թեղուտ hամայնք, Քարկոփ համայնք, Գեղարքունիք՝  ք. Գավառ, ք. Մարտունի, Արմավիր՝ ք. Էջմիածին, Կոտայք՝ գ. Զովունի/:

Փառատոնի աջակիցներն են` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ-ում Կանադայի դեսպանությունը, Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Երևանում Գյոթեի անվան ինստիտուտը /Գերմանիա/: 
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին: 
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից: Այս տարի ծրագիրը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»:

 
Հետահայաց. «Ռոլան» միջազգային կինոփառատոնը՝ լուսանկարներում
Written by Zara

Նոյեմբերի 6-10-ը Երևանում, Հայաստանի մարզերում և Արցախում անցկացվեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը։

Այս տարի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնը նվիրված էր Շառլ Ազնավուրին։ Փառատոնի շրջանակներում Երևանում, Արցախում, ինչպես նաև Հայաստանի մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արմավիրում, Կոտայքում, ցուցադրվեց ավելի քան 6 տասնյակ երկրների կողմից ներկայացված 186 ֆիլմ։ Արդեն երկրորդ անգամ իրականացվեց նաև «Վիշեգրադ-Հայաստան» նախագիծը՝ Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Լեհաստանի և տարածաշրջանային կինոերկխոսությունն ընդլայնելու նպատակով հրավիրված Վրաստանի մասնակցությամբ։ Կինոցուցադրություններ, վարպետության դասեր, քննարկումներ, մանկապատանեկան լսարանի հետ հանդիպումներ և բազմաթիվ այլ միջոցառումներ՝ այսպիսին էր «Ռոլանի» 2018թ-ի ընթացքը, որի անմոռաց պահերի լավագույն վկայությունը լուսանկարներն են․․․

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.kinoversus.com/2018/11/rolan-film-festival-2018.html

 
Մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը
Written by Zara

Երևանում մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը։ Փառատոնը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, նոյեմբերի 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում /Շիրակ՝ ք. Գյումրի, Լոռի՝ ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Շնող համայնք, Թեղուտ համայնք, Քարկոփ համայնք, Գեղարքունիք՝  ք. Գավառ, ք. Մարտունի, Արմավիր՝ ք. Էջմիածին, Կոտայք՝ գ. Զովունի/:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին:

Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից: Այս տարի ծրագիրը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»:

14-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ կիրականացնի «Վիշեգրադ-Հայաստան նոր նախաձեռնություններ` միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» /Երևան, ՀՀ մարզեր/ հատուկ ծրագիրը՝ ուղղված Վիշեգրադի երկրների /Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա/ և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը: Ծրագիրը կիրականացվի Երևանում և ՀՀ մարզերում՝ ներառելով ավելի շատ հանդիսատես, Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնն օգտագործելով որպես աջակցող հարթակ:

 
«Փառատոնն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին» Ն. Մանուկյան
Written by Zara

«Ռոլան» փառատոնի հիմնական նպատակներից մեկն էլ ապակենտրոնացումն է, այսինքն՝ Երեւանից մարզեր տեղափոխվելը»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի եւ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն ու հավելեց. «Փառատոնն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությունը մեծ կարեւորությունը ունի մեզ համար»:
Տիկին Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ փառատոնի ժամանակ հյուրեր կժամանեն տարբեր երկրներից.  «Փառատոնը հավատարիմ լինելով իր սկզբունքներին` ժյուրիի կազմում ներառել է երեխաների»:

 
<< < 1 2 3 4 5 6 7 > >>