ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 16-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ Հարգելի ընկերներ և գործընկերներ, 16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը նախատեսվում էր իրականացնել 2020թ. նոյեմբերի 2-12-ը առցանց ձևաչափով, հետաձգվեց: Երբ տարեսկզբին սկսեցինք նախապատրաստվել «Ռոլան» 16-րդ միջազգային կինոփառատոնի անցկացմանը, մեր երկրի ամենակարևոր խնդիրը դեռևս միայն համավարակն էր։ Համավարակը հաղթելու կոչը դարձավ մեր փառատոնի նշանաբանը, և փառատոնի ծրագրերն ու աշխատանքները կազմակերպվեցին այդ կարգախոսի շուրջ։ Սակայն սպասվում էր շատ ավելի մեծ փորձություն՝ Արցախյան նոր պատերազմը, որը փոխեց թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կյանքը՝ բերելով նոր իրականություն: Փառք և պատիվ մեր զինվորներին ու բժիշկներին, ովքեր այդ ծանր ամիսներին հերոսաբար կատարեցին իրենց պարտքը։ Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում ՀՀ «Ռոլան Բիկով»(Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) հիմնադրամը որոշում կայացրեց անցկացնելու 16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը` մի փոքր ուշացումով, նվիրելով այն Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին, որպես նոր Հույսի և Խաղաղության առհավատչյա: 2021թ. հունվարի 11-20-ը տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով: Փառատոնն ավանդաբար կազմակերպվում էր հինգ օր տևողությամբ, սակայն պայմանավորված մեր երկրում ստեղծված իրավիճակով՝ որոշում կայացվեց փառատոնի տևողությունը դարձնել 10 օր՝ 11.01.2021.-20.01.2021.: Սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային ծրագիր: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի աջակիցներն են՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը: Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 62 ֆիլմ 15 երկրից, որոնցից կցուցադրվեն 46 ֆիլմ, 15 երկրից:
|
|
|
|||||||
|
|||||||
|
|||||||