VERTEX

News

Ծրագրեր և միջոցառումներ 2016
Հայաստան-Թուրքիա. նոր միջմշակութային երկխոսության նախաձեռնություններ երիտասարդների համար
Գրել է Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը կրկին հանդես եկավ որպես միջազգային հարթակ երիտասարդների միջև մշակութային երկխոսության համար: Եվրոմիության հետ համատեղ և Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացվեց «Հայաստան-Թուրքիա. նոր միջմշակութային երկխոսության նախաձեռնություններ երիտասարդների համար»  ծրագիրը:

 
Ջիֆֆոնի Իտալիա, 2016
Գրել է Zara

Հուլիսի 15-24-ը մեր սաները նորից մասնակցեցին Ջիֆֆոնի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնին` որպես միջազգային ժյուրիի անդամ` ներկայացնելով Հայաստանը Իտալիայում և վերադարձան տուն ձեռք բերելով նոր ընկերներ, անգնահատելի փորձ, վառ հիշողություններ ու տպավորություններ:

 
Ջիֆֆոնի-Վրաստան 2016
Գրել է Zara

Հունիսի 24-26-ը ՀՀ Ռոլան Բիկով հիմնադրամի երիտասարդ սաները կրկին անգամ մասնակցեցին Ջիֆֆոնի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնին Թբիլիսիում որպես միջազգային ժյուրիի անդամ ավելի քան 15 տարի շարունակվող համագործակցության շրջանակներում: