VERTEX

News

Project 2017


Booklet
Written by Zara

 

 
Films from Visegrad countries screened during festival in Armenia!
Written by Zara

On November 7-11 in Yerevan, Gavar and Alaverdi 13th “Rolan” International Film Festival for Children and Young People will take place. Organisation of Festival was supported by the International Visegrad Fund.

In the framework of the festival a special project „Visegrad-Armenia „Rolan” International Film Festival as a Platform for Intercultural Dialogue” will be conducted. Project partners of the Armenian Rolan Bykov Foundations from Visegrad countries are „Juniorfest” International Film Festival for Children and Youth (Czech Republic), “HumanDoc” International Documentary Film Festival (Poland), Association of Slovak Film Clubs (Slovakia), “Busho” Short Film Festival (Hungary).

Armenian public will have an opportunity to acquaint itself with twelve contemporary film productions from Czech Republic, Hungary, Poland and Slovakia, including this year Oscar-awarded for the best short film “Sing” from Hungary. Polish cinematography will be represented by “Joanna” from 2010 directed by Feliks Falk and “Behind the Blue Door” from 2016 directed by Mariusz Palej.

 
Վիշեգրադի երկրների ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանում փառատոնի ընթացքում
Written by Zara

Սույն թվականի նոյեմբերի 7-11-ը Երևանում, Գավառում և Ալավերդիում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի կազմակերպմանն աջակցում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամը:

Փառատոնի շրջանակներում կիրականացվի «Վիշեգրադ–Հայաստան «Ռոլան» միջազգային կինոփառատոնը` որպես միջմշակութային երկխոսության պլատֆորմ» հատուկ ծրագիրը: Վիշեգրադի  երկրներից Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամի ծրագրի գործընկերներն են «Juniorfest» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը /Չեխիա/,  «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը /Լեհաստան/, Սլովակիայի ֆիլմերի ակումբների ասոցիացիան /Սլովակիա/  և   «Busho» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը /Հունգարիա/:

Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի տասներկու ժամանակակից ֆիլմերին, այդ թվում նաև` այս տարի Օսկարի մրցանակի արժանացած Հունգարիայի «Երգի՛ր» լավագույն կարճամետրաժ ֆիլմին: Լեհական կինեմատոգրաֆիան կներկայացնեն Ֆելիքս Ֆալկի «Յոաննա» / 2010 թ. / և Մարիուշ Պալեյի «Կապույտ դռան հետևում» / 2016 թ. / ֆիլմերը:

 
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵԹԿՊԻ-ՈՒՄ
Written by Zara

Նոյեբերի 10-ին «Ռոլան Բիկով» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի հետ համագործակցության շրջանակներում ԵԹԿՊԻ-ի պրոդյուսերական բաժնի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց հունգարացի ռեժիսոր, պրոդյուսեր, Երտասարդ կինոգործիչների հիմնադրամի և ˝To 30˝ երիտասարդ կինոգործիչների ֆիլմերի փառատոնի հիմնադիր, Budapest Short Film Festival (BUSHO) տնօրեն՝ Տամաս Գաբելին: 
Վարպետության դասի ընթացքում Տ. Գաբելին խոսեց պրոդյուսերի դերի ու նրա վարած գործունեության մասին, ցուցադրեց փառատոնի կազմակերպչական աշխատանքներից հատվածներ: 
Հանդիպման վերջում Տ. Գաբելին պատասխանեց ուսանողների հարցերին:
Տեղեկացնենք, որ ուսանողների հետ ունեցած հանդիպումներից հետո Տ. Գաբելիին և Ռ. Մալիին իր աշխատասենյակում հյուրընկալեց ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց նրանց դասընթացների համար և զրուցեց բուհի գործունեության, կրթական մեթոդների, մասնագիտությունների շուրջ:

http://www.ysitc.am/news/view/148

 

 
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵԹԿՊԻ-ՈՒՄ
Written by Zara

Նոյեբերի 10-ին ԵԹԿՊԻ-ի «Անրի Վերնոյ» կինոսրահում «Ռոլան Բիկով» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի հետ համագործակցության շրջանակներում վարպետության դաս անցկացրեց հունգարացի օպերատոր Ռոբերտ Մալին: 
Վարպետության դասի ընթացքում Ռոբերտ Մալին խոսեց օպերատորական աշխատանքի, ժամանակակից տեխնոլոգիաների ճշգրտ կիրառման մասին, ցուցադրեց իր լուսանկարչական աշխատանքները, կարևորեց մասնագիտական հմտությունների անընդհատ կատարելագործումը: 
Հանդիպման վերջում դիտեց ուսանողների նկարահանած ֆիլմերը, պատասխանեց նրանց հարցերին:

http://www.ysitc.am/news/view/147

 

 
<< < 1 2 3 4 5 6 7 > >>