«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը թվով 12-րդն է: Այս տարի այն մեկնարկելու է նոյեմբերի 5-ին: Շուրջ 48 երկրից ստացված 865 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165-ը: Փառատոնային 5 օրերի ընթացքում Երեւանում, Գյումրիում, Ալավերդիում եւ Գավառում ցուցադրվելու են երեխաների եւ երիտասարդների համար լավագույն փառատոնային ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Այնուհետեւ՝ 40 օրվա ընթացքում ցուցադրությունները կշարունակվեն նաեւ Լոռիում, Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում, Արագածոտնում եւ Արցախում: Ցուցադրությունները կազմակերպվում են բարեգործական սկզբունքով: 12-րդ փառատոնի ընթացքում ժյուրիի նախորդ տարիների ձեւաչափը պահպանվել է. այստեղ բացառապես աշխատելու են երեխաներ եւ երիտասարդներ: |
|
|
||||||||||
|
||||||||||
<< < 1 2 3 4 5 6 7 8 > >> |
||||||||||