VERTEX

News

Projects and events 2014
«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Գրել է Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի մարզային ծրագրի շրջանակներում 2014թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր, Ալավերդի, Գյումրի, Դիլիջան, Գավառ և Եղեգնաձոր քաղաքներում տեղի ունեցան փառատոնային լավագույն ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ մարզաբնակ երեխաների և պատանիների համար:

 
ՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄ «ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Գրել է Zara

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում նոյեմբերի 11-12ը կայացան ռեժիսորներ Թորգոմ Նալբանդյանի «Հասան...մերոնք են», Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմերի և Դավիթ Սահակյանցի «Անահիտ» մուլտֆիլմի դիտումն ու քննարկումը:

 
ՀԱՆԴԻՊՈՒՄ <<ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ>> ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐԻ և ՊՐՈԴՅՈՒՍԵՐԻ ՀԵՏ
Գրել է Zara

Ֆիլմի ռեժիսոր Մարինե Զաքարյանի և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի հետ հանդիպումը կայացավ նոյեմբերի 10-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում Ռոլան Բիկով հիմնադրամի կողմից կազմակերպվող «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմի հիմքում ընկած են հայազգի մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի չորս պատմվածքը՝ «Մաղադանոսի այգի», «Ծննդյան տոներից երեք օր անց», Փասիան որսացողը» և ֆիլմի ընդհանուր անվանը համանուն «Կիսալուսնի ծովածոցը» :

 
ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԻՍՖԱՀԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ /ԻՐԱՆ/
Գրել է Zara

Արդեն 28-րդ /հոկտեմբերի 8-ից 14-ը, 2014թ./ անգամ Թեհրան և Իսֆահան քաղաքներում անցկացվող Իսֆահանի ամենամյա մանկապատանեկան կինոփառատոնը հյուրընկալում է մասնակիցների՝ աշխարհի քառասուն երկրներից:

 
ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՋԻՖՖՈՆԻՈՒՄ
Գրել է Administrator

2014թ. հուլիսի 17-27-ը Իտալիայում արդեն 44-րդ անգամ կայացած Եվրոպայի խոշորագույն մանկապատանեկան միջազգային կինոփառատոնը`Ջիֆֆոնին, հյուրընկալեց բազմաթիվ երեխաների և պատանիների աշխարհի ավելի քան 45 երկրներից: