VERTEX

News

Press 2014


«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն ուղղված է երեխաների ճիշտ դաստիարակությանը»
Written by Zara

Նոյեմբերի 8-12-ը Հայաստանում կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում: Փառատոնն, այսուհետ, կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը: «Առանձնահատուկ միջոցառում է, քանի որ կապված է երեխաների հետ, մանկապատանեկան կինոարվեստին է նվիրված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Ըստ նրա, փառատոնը կրթաուսումնական նպատակ ունի, փառատոնային օրերին ձևավորում են տարբեր բովանդակության ու ձևերի հարթակներ: Փոխնախարարի խոսքով, փառատոնի ուղղորդող գաղափարախոսությունն է՝ երեխաների ճիշտ դաստիարակություն: Փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն ասաց, որ արդեն մտածում են, թե ինչ նոր ծրագրեր պետք է իրականացնեն հաջորդ տասը տարիների ընթացքում:

 
Երևանում և մարզերում կայանալու է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն
Written by Zara

Նոյեմբերի 8-12-ը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում:Փառատոնն այսուհետ կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից: Փառատոնի երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն փակման արարողության ընթացքում՝ նոյեմբերի 12-ին:Մարզային փուլը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը` Վանաձորում, Դիլիջանում, Արարատում և Եղեգնաձորում. մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար կցուցադրվեն լավագույն փառատոնային ֆիլմերը և մուլտֆիլմերը:

 
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը նշում է իր 10-ամյա հոբելյանը
Written by Zara

Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում նոյեմբերի 8-ին միաժամանակ կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ՀՀ նախագահի, ՀՀ մշակությի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այսօր փառատոնին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ընդգծեց, որ իրենց համար գերակա է մանուկներին կրթելու, մշակութային հիմքի վրա նրանց դաստիարակությունն ապահովելու հարցը. «Կարծես թե 10-ամյակը մեծ տարիք չէ, բայց նմանատիպ ուղղվածությամբ փառատոնների համար ավանդական դառնալն արդեն իսկ նշանակում է, որ փառատոնը պահանջարկ ունի: Մշակույթի նախարարությունն իր հնարավորությունների սահմանում մշտապես աջակցել է այս փառատոնին»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև կինոարվեստի տարածման ոլորտում բազմաթիվ փառատոններ կան, սակայն սա առանձնանում է նրանով, որ նվիրված է հենց մանկապատենական կիոարվեստին և կրթաուսումնական նպատակ ունի:

 
Ասուլիս՝ նվիրված «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 10-րդ փառատոնին
Written by Zara

Նոյեմբերի 6-ին, ժամը 12:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 10-րդ փառատոնին:

Մամուլի ասուլիսին մասնակցում են. ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Փառատոնի տնօրեն, Հայաստանի

«Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը:

http://www.nt.am/am/events/15597/

 

 
X Международный фестиваль детско-юношеских фильмов «Ролан» пройдет в Армении
Written by Zara

ЕРЕВАН, 6 ноя - Новости-Армения. Десятый международный фестиваль детско-юношеских фильмов «Ролан» пройдет в Армении 8-12 ноября, сообщил заместитель министра культуры Армении Артур Погосян. «Очень важно, что география фестиваля с каждым годом расширяется. Особенно радует, что фестиваль носит образовательный характер, благодаря чему в мероприятиях принимают также участие дети из областей»,- сказал Погосян на пресс-конференции в четверг. В свою очередь, директор фестиваля, председатель фонда «Ролан Быков» в Армении Нуне Манукян отметила, что в этом году будет представлено 145 фильмов из 38-ми стран мира, а показы в рамках фестиваля будут проходить в Ереване, Гюмри, Алаверди и Гаваре.

 
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է ՀՀ Շիրակի մարզ
Written by Zara

Ս. թ. դեկտեմբերի 5-ին, ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, աշխատակազմի համապատասխան ոլորտների պատասխանատուներ, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը և մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ: Այցի շրջանակում նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Արթիկ քաղաքի գեղարվեստի դպրոց /հենակետային/ և ներկա գտնվել Գյումրի քաղաքի Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի, Ն. Տիգրանյանի անվան, «Ժան և Ալբեր Պողոսյաններ», Ազատան գյուղի Ա. Խաչատրյանի անվան, Փանիկ գյուղի, Ախուրյան շրջկենտրոնի «Ֆերմատա» արվեստի, Արթիկ քաղաքի գեղարվեստի դպրոցների, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի՝ 84 սաների, շուրջ 90 աշխատանքների նկարչական ցուցահանդեսին:

 
<< < 1 2 3 4 5 6 7 > >>