VERTEX

News

«Մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս հավասար»

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNICEF-Armenia) համագործակցությունը շարունակվեց 9-րդ փառատոնի շրջանակներում ևս: «Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակներում իրագործվեց «Մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս հավասար» ծրագիրը, որը մեկ անգամ ևս բարձրաձայնեց սահմանափակ կարողություններով երեխաների իրավունքների մասին, այն երեխաների, որոնք հասարակությունից մեկուսացած են ապրում և շատ դեպքերում զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից:

 
Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը` երիտասարդների համար միջմշակութային երկխոսության հարթակ

Ժամանակակից աշխարհը ներդաշնակության, հանդուրժողականության, համագործակցության և խաղաղության կարիք ունի: Դառնալով հակամարտությունների զոհ` երիտասարդները դեմ են աշխարհում տիրող անվստահությանն ու ատելությանը, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ ազգերը զինված հակամարտության մեջ են: Երիտասարդները ոչ միայն դեմ են պատերազմին, այլև փորձում են խաղաղասիրություն տարածել հասարակության մեջ: Նրանք, որպես կանոն, հեշտ են հաղթահարում կարծրատիպերը, ավելի պատրաստակամ են միմյանց նկատմամբ, պատրաստ են վստահության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերություններ կառուցելուն: Ահա թե ինչու է մեծ երիտասարդության դերը փոխադարձ վստահության ստեղծման, լարված իրավիճակի մեղմացման և հաշտության վերականգնման գործում: Մշակույթը բոլոր սերունդների համար նշանակալի ու բաց դաշտ է հանդիսացել, որտեղ հասարակության խնդիրները ազատ տեսանկյունից են արտացոլվել` անկախ քաղաքական, տնտեսական և կրոնական համոզմունքներից: Այսպիսով, այն հարկ է կիրառել որպես պատշաճ միջոց` միջմշակութային երկխոսություն ստեղծելու, փոխադարձ հարգանք, հանդուրժողականություն և փոխըմբռնում հաստատելու նպատակով: Այսպիսով, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը, Black Sea Trust for Regional Cooperation-ի աջակցությամբ, German Marshall Fund-ի ծրագրի շնորհիվ (լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելեք http://www.gmfus.org կայքը), Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում 2013թ. նոյեմբերի 1-5-ը Երևանում իրականացրեց «Մակապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը` երիտասարդների համար միջմշակութային երկխոսության հարթակ» ծրագիրը:

 
Հարավաֆրիկյան Հանրապետության օր Հայաստանում

2011 թվականին 7-րդ փառատոնի շրջանակներում ստեղծված «Երկրի օր» ծրագիրը, որն առաջին անգամ նվիրվել էր Ծագող արևի երկիր Ճապոնիային, շարունակվեց 9-րդ փառատոնի ընթացքում: Այս անգամ փառատոնային հինգ օրերից երրորդը նվիրված էր Հարավաֆրիկյան Հանրապետությանը: Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված «Խաղաղություն» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել էին Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի ստուդիա-քոլեջի սաների և ԼՂՀ-ի ստեղծագործող երեխաների լավագույն աշխատանքները: