VERTEX

News

Press2013
113 ՖԻԼՄ 34 ԵՐԿՐՆԵՐԻՑ. ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 9-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Written by Zara

Նոյեմբերի 1-5-ը Երևանում և 30 օր ՀՀ մարզերում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 113 ֆիլմ 34 երկրներից:

 
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱՆ ԵՎՐՈՊԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐ
Written by Zara

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 9-րդ փառատոնը նոյեմբերի 1-5-ը կանցկացվի Երեւանում, ապա 30 օր կշարունակվի տարբեր մարզերում: Փառատոնի կազմակերպիչների խոսքով, ծրագրում ընդգրկված է 34 երկրի 113 ֆիլմ:

Նախորդ տարիների համեմատ, ծրագրում կատարվել են որոշակի փոփոխություններ` փոխվել է մանկապատանեկան ժյուրիի ձևաչափը, ընդլայնվել է մրցութային անվանակարգերի շարքը` 5-ի փոխարեն արդեն կա 8 անվանակարգ:

 
113 ՖԻԼՄ` 34 ԵՐԿՐԻՑ. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
Written by Zara

Նոյեմբերի 1-5-ը Երևանում և ՀՀ մարզերում կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որի ծրագրում ընդգրկված է 113 ֆիլմ 34 երկրից: Այս տարի ընդլայնվել է մրցութային անվանակարգերի շարքը՝ համալրվելով Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» հայրենասիրական, «Սպորտն իմ ընտրությունն է» սպորտային և «Երաժշտական» ֆիլմերի անվանակարգերով:

 
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 9-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Written by Zara

ՀՀ Նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը ս. թ. նոյեմբերի 1-5-ը Երևանում և 30 օր ՀՀ մարզերում կանցկացնի Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի ծրագրում ընդգրկված է 113 ֆիլմ՝ 34 երկրներից: Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի ժյուրիի ձևաչափը ենթարկվել է փոփոխության. այս տարի ժյուրիի կազմում հանդես կգան և փառատոնի անմիջական մասնակից կդառնան Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Թեղուտ և Շահումյան համայնքների երեխաները, Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության սաները, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, Սիամանթոյի անվան համար 162 դպրոցի և «Երևակ» կրթահամալիրի աշակերտները:

 
ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 9-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Written by Zara

2013թ. նոյեմբերի 1-5-ը Երևանում և 30 օր ՀՀ մարզերում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը:  Նա նաև խոսեց այն փոփոխությունների, նորամուծությունների մասին, որոնցով կտարբերվի այս տարվա փառատոնը նախորդ տարիներին անցկացվածներից. «Փոփոխության է ենթարկվել մանկապատանեկան ժյուրիի ձևաչափը, որտեղ այս տարի աշխատելու և փառատոնի անմիջական մասնակիցն են դառնալու Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Թեղուտ և Շահումյան համայնքների երեխաները, Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության սաները, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի և «Երևակ» կրթահամալիրի աշակերտները»,- ասաց Ն. Մանուկյանը:

 
<< < 1 2 3 > >>