VERTEX

News

Press Release
Written by Zara

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 16-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Հարգելի ընկերներ և գործընկերներ,

16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը նախատեսվում էր իրականացնել 2020թ. նոյեմբերի 2-12-ը առցանց ձևաչափով, հետաձգվեց: Երբ տարեսկզբին սկսեցինք նախապատրաստվել «Ռոլան» 16-րդ միջազգային կինոփառատոնի անցկացմանը, մեր երկրի ամենակարևոր խնդիրը դեռևս միայն համավարակն էր։ Համավարակը հաղթելու կոչը դարձավ մեր փառատոնի նշանաբանը, և փառատոնի ծրագրերն ու աշխատանքները կազմակերպվեցին այդ կարգախոսի շուրջ։ Սակայն սպասվում էր շատ ավելի մեծ փորձություն՝ Արցախյան նոր պատերազմը, որը փոխեց թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կյանքը՝ բերելով նոր իրականություն:

Փառք և պատիվ մեր զինվորներին ու բժիշկներին, ովքեր այդ ծանր ամիսներին հերոսաբար կատարեցին իրենց պարտքը։

Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում ՀՀ «Ռոլան Բիկով»(Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) հիմնադրամը որոշում կայացրեց անցկացնելու 16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը` մի փոքր ուշացումով, նվիրելով այն Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին, որպես նոր Հույսի և Խաղաղության առհավատչյա:

2021թ. հունվարի 11-20-ը տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով: Փառատոնն ավանդաբար կազմակերպվում էր հինգ օր տևողությամբ, սակայն պայմանավորված մեր երկրում ստեղծված իրավիճակով՝ որոշում կայացվեց փառատոնի տևողությունըդարձնել 10 օր՝ 11.01.2021.-20.01.2021.: Սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային ծրագիր:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի աջակիցներն են՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, Երևանում Գիտության և ՄշակույթիՌուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը :

Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 62 ֆիլմ 15 երկրից, որոնցից կցուցադրվեն 46 ֆիլմ, 15 երկրից:

 

«Ռոլան» 16-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը (թվով 7)՝ «Գրան Պրի» մրցանակը«Լավագույն Խաղարկային ֆիլմ» անվանակարգը (լիամետրաժ և կարճամետրաժ), որում որպես ժյուրի հանդես կգան «Այբ» դպրոցի աշակերտները,  «Լավագույն Անիմացիոն ֆիլմ»(լիամետրաժ և կարճամետրաժ) ավանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, ժյուրի՝ Հայ-ՌուսականՍլավոնական համալսարանի ուսանողներ«Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը, ժյուրի Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ«Լավագույն Ռուսական ֆիլմ»անվանակարգը:  «Ռոլան» 16-րդ մանկապատանեկան միջազգային փառատոնի այս տարվա մրցութային անվանակարգերին ավելացել է ևս մեկը՝ «Վիշեգրադի Լավագույն ֆիլմ» նորանվանակարգը: Անվանակարգի հաղթող ֆիլմերը կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Հաղթողին կընտրեն Գավառի մանկատան սաները:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն ֆիլմերի առցանց պրեմիերաներ,հատուկ ցուցադրություններ, վեբինարներ , ցուցահանդես-մրցույթներ:

16-րդ «Ռոլան» փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կանցկացվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր «Իմ փոքրիկ քույրիկը » խաղարկային ֆիլմի (ռեժ. Ալեքսանդր Գալիբին, Ռուսաստան, 2019թ), «Երալաշ» մանկապատանեկան ամսագրի ամենանոր թողարկումների (գեղ. ղեկ. Բորիս Գրաչևսկի, Ռուսաստան, 2020թ.), «Վիշապագորգը» անիմացիոն ֆիլմի (ռեժ. Գայանե Մարտիրոսյան, Հայաստան, 2020թ.), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների ստեղծած «Քուչա» անիմացիոն ֆիլմաշարի պրեմիերաները: Փառատոնի ժյուրիի համար ծրագրում ընդգրկված է 2019 թ.-ի Օսկար մրցանակաբաշխությանը առաջադրված «Դուստրը» ( ռեժ. Դարյա Կասչեևա , Չեխիա, 2019թ. ) ֆիլմը:

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում ներկայացված են ժամանակակիցհայկական ֆիլմեր՝ Անահիտ (ռեժ. Դավիթ Սահակյանցը, 2017թ.) անիմացիոն ֆիլմը, Անիկո (ռեժ. Աննա Հարությունյան, 2019թ.) ֆիլմը,  «Ձյունը» ֆիլմը (ռեժիսորներ՝ ԱրենՄալաքյան) , Քաղաքի երազողները (ռեժ.Արծրուն Մանուկյան) անիմացիոն ֆիլմը:

«Ռոլան» 16-ի ընթացքին և ծրագրին կարող եք ծանոթանալ փառատոնի պաշտոնական կայքի, ֆեյսբուքյան էջի և յութուբյան էջի միջոցով:

http://rolanbf.com/

https://www.facebook.com/ROLANIFF

https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ

Այս տարի ևս շարունակվում է Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի հետ ավանդական դարձած համագործակցությունը: Ռոլան 16-րդ փառատոնիշրջանակներում ներկայացված է «Ռուսական ֆիլմերի» անվանակարգը, որի մրցանակը ավանդաբար սահմանված է Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնիկողմից: Փառատոնի ծրագրում ընգրկված են 18 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր, որոնց թվում են նաև «Союзмультфильм», «M.I.R. Studio», «Арт анимейшн студио»ստուդիաների արտադրության անիմացիոն ֆիլմերը՝ ամենափոքրիկների համար: Ներկայացված ֆիլմերի շարքում է նաև անվանի մուլտիպլիկատոր Նատալյա Չերնիշևայի «Աշխարհի ժամանակակից պատմությունները. Մուկն ու կատուն» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը, որը 2017թ. արժանացել է Ռուսաստանի Գիտության և ազգային կինեմատոգրաֆիկական արվեստների ակադեմիայի «Ոսկե արծիվ» կինոմրցանակին:

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը արդեն չորրորդ տարին է, ինչ փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ: Վիշեգրադ հիմնադրամի աջակցությամբ այս տարի իրականացնելով «Վիշեգրադ+Հայաստան և Արևելյան Գործընկերության Երկրներ(EaP)՝ Վրաստան, Ուկրաինա, Բելառուս. ընդլայնելով միջմշակութային երկխոսությունը COVID-19-ի պայմաններում» հատուկ ծրագիրը:

Ծրագրի գործընկերներն են Վիշեգրադի երկրներից՝ (Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Լեհաստան) Սլովակիայից՝ «Association of Slovak Film Clubs»-ը, «Superfilm»կինոարտադրությունը«ARCHiMERA» ՀԿ, Հունգարիայից՝ «Kid’s Eye Art Association» ասոցիացիան, Լեհաստանից՝ «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, Չեխիայից՝ «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը«Art Fabrika» արվեստի դպրոցը, Վրաստանից՝ «National Youth and Children’s Palace»-ը,Ուկրաինայից՝ «KROK» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը«Illusion films»-ը, Բելառուսից՝ «Belarusfilm»:

Այս տարի Վիշեգրադ-Հայաստան հատուկ ծրագրի շրջանակներում անցկացվելու են ֆիլմերի առցանց ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ՝օնլայն և օֆլայն: Ծրագրում ընդգրկվել է 21 ֆիլմ՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել.

  • Վիշեգրադի երկրների ֆիլմերի օնլայն և օֆլայն կինոդիտումներ: Նախատեսվում է Վիշեգրադի երկրների 15 ֆիլմերի օնլայն և օֆլայն ցուցադրություն: Ոչ առցանցկինոդիտումներ կկազմակերպվեն Գավառի մանկատանը (Գեղարքունիքի մարզ) և Վանաձորի (Լոռու մարզ) Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգայինկենտրոնում:

Ծրագրի շրջանակներում կանցկացվեն վեբինարներ՝ առցանց վարպետության դասեր: Վեբինարներին կմասնակցեն Վիշեգրադի երկրների (Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի) Ուկրաինայի և Բելառուսի անվանի կինոգործիչներ, որոնք առցանց հանդիպումներ և ինտերակտիվ վարպետության դասեր կանցկացնեն հայերեխաների և պատանիների համար:

http://rolanbf.com/

https://www.facebook.com/ROLANIFF https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ

Վեբինարներին և առցանց վարպետության դասերին մասնակցություն կունենան «Այբ» դպրոցը , Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Երևակկրթահամալիրը, Սիամանթոյի անվան Երևանի թիվ 162 հիմնական դպրոցը, Վ. Մայակովսկու անվան 7 դպրոցը, Խ. Աբովյանի անվան Հայկական պետականմանկավարժական համալսարանի 57 հիմնական դպրոցը և այլ հանրակրթական դպրոցներ և ուսումնական հաստատություններ:

  • Ծրագրի շրջանակներում կանցկացվեն երեխաների ստեղծած աշխատանքների ցուցահանդես-մրցույթներ առցանց ձևաչափով՝

1) «Միասին կհաղթահարենք COVID-19-ը» (ցուցահանդեսին կմասնակցեն երեխաներ և պատանիներ 7 երկրներից՝ Հայաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան) : Ցուցահանդես-մրցույթում Հայաստանը կներկայացնեն Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ԱզգայինԿենտրոնի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի սաները, Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտները:

2) «Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով»  (Ցուցահանդեսին կմասնակցեն երեխաներ և պատանիներ 3 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա)

«Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով» ցուցահանդես-մրցույթի ընթացքում կցուցադրվեն Վիշեգրադի երկրների մշակութային ժառանգությունը պատկերողաշխատանքներ: Ցուցահանդես-մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները հասանելի կլինեն փառատոնի առցանց հարթակում: Ցուցահանդես-մրցույթներիմիջազգային ժյուրին կընտրի լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով և մասնակցության վկայականներով:

Ցուցահանդես-մրցույթների լավագույն աշխատանքները 12.01.2021-30.01.2021-ը կցուցադրվեն Վանաձորի (Լոռու մարզ) Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգայինկենտրոնում, հնարավորություն ընձեռելով հանրությանը ծանոթանալու երեխաների ստեղծագործություններին: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Վանաձորի ՀենրիկԻգիթյանի անվան Գեղագիտության Ազգային կենտրոնում 12.01.2021. ժամը 14:00-ին:

 

Այս տարի ևս շարունակվում է արդեն ավանդական դարձած ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ Ռոլան միջազգային փառատոնի համագործակցությունը: 2017 թ.-ից ի վեր փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրություւնների շարքում ընդգրկված են 4 խաղարկային և անիմացիոն ֆիլմեր:

Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների (3):

Միացե՛ք մեզ և հետևեք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին Ռոլան միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերի միջոցով:

Մեր հանդիսատեսն այս տարի հնարավորություն կունենա մասնակցելու առցանց փառատոնի բացման և փակման արարողություններին՝ նկարահանված ֆիլմերի ձևաչափով: Բացման և փակման արարողությունները ներկայացնող ֆիլմերը կցուցադրվեն առցանց՝ 11.01.2021. ժամը 18:00-ին և 20.01.2021. ժամը 18:00-ին:

Մամլո ասուլիս- 09.01.2021, ժամը 13:00, «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալություն (Հասցե՝ Երևան, Սարյան փող., 22 շենք), https://armenpress.am/arm/

Փառատոնի բացման արարողություն – 11.01.2021., ժամը 18:00, առցանց

Փառատոնի փակման արարողություն – 20.01.2021., ժամը 18:00, առցանց

Փառատոնի պաշտոնական կայքէջ-http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ-https://www.facebook.com/ROLANIFF,

պաշտոնական յութուբյան էջ-https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ

Փառատոնի ժամանակացույցին և նյութերին կարող եք ծանոթանալ նաև «Ռոլան» 16-րդ միջազգային փառատոնի կից տրամադրվող պրեսս փաթեթի միջոցով:

ՀՀ, Երևան

Վարդանանց փակուղի 8

Հեռ.: (+374 11) 540 230

(+374 93) 540 230

 

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Փառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան

(հեռ.` 091 51 04 79, e-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it )