Նոյեմբերի 5-8-ը ԵԹԿՊԻ-ում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան վարպետության դասեր, որոնք վարեցին Յացեկ Պիոտր Բլավութը՝ սցենարիստ, ռեժիսոր (Լեհաստան), Վալերի Ախադովը` ռեժիսոր (Ռուսաստան), Մարկ Շլիխտերը ռեժիսոր, Նիկոլ Կելլերհալսը` պրոդյուսեր (Գերմանիա): Ռոման Բալայանի և ուսանողների միջև ծավալվեց հետաքրքիր զրույց-երկխոսություն ժամանակակից կինոյի մասին, Բալայանը կիսվեց իր մտորումներով, դերասանների ընտրության, ստեղծագործական խմբում աշխատանքի առանձնահատկությունների մասին: Նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն ապագա կինոյի ոլորտի մասնագետների համար: https://www.facebook.com/miss.erznkyan/posts/828904394230576 |
Նոյեմբերի 5-8-ը ԵԹԿՊԻ-ում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան վարպետության դասեր
Written by Zara
|