«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 15-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՐԹԱԿ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ 2019թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում և Ալավերդի և Գավառ քաղաքներում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ իրականացնելու է ««ՌՈԼԱՆ» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը որպես հարթակ ԱՊՀ երկրների միջև միջմշակութային երկխոսությունն ամրապնդելու համար» հատուկ ծրագիրը՝ ուղղված կինոյի միջոցով ԱՊՀ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության ամրապնդման և խորացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Ծրագրին մասնակցելու համար Հայաստան կժամանեն անվանի կինոգործիչներ ԱՊՀ երկրներից, Ուկրաինայից և Վրաստանից: Համաձայն ծրագրի՝ նախատեսվում է անցկացնել. «ԱՊՀ երկրների ֆիլմերի շաբաթ Հայաստանում» (Երևան, Գավառ և Ալավերդի քաղաքներում), որի շրջանակներում կցուցադրվեն վերջին տարիներին ԱՊՀ երկրներում, Ուկրաինայում և Վրաստանում արտադրված խաղարկային և անիմացիոն լավագույն ֆիլմերը: Կինոդիտումներից հետո նախատեսվում են ցուցադրված ֆիլմերի քննարկումներ ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած կինոգործիչների մասնակցությամբ: Ցուցադրությունները կկազմակերպվեն Երևանում «Մոսկվա» կինոթատրոնում, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, Հայ-Ռուսական համալսարանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, հանրակրթական դպրոցներում, իսկ ՀՀ մարզերում՝ Գավառի մանկատանը և Ալավերդու մշակույթի տանը: Նոյեմբերի 5-ին տեղի կունենա «Միասնություն բազմազանության մեջ. կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն ծրագրի հյուրերը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՍՄ նախարարությունից, ՀՀ կինոմատոգրաֆիստների միությունից, մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություններից, ուսումնական կենտրոններից, մասնավոր կինոստուդիաներից և հանրակրթական դպրոցներից, երիտասարդ կինոգործիչներ և ուսանողներ: Կկազմակերպվեն նաև ստեղծագործական հանդիպումներ և վարպետաց դասեր հյուրերի մասնակցությամբ ուսանողների, երիտասարդ կինոգործիչների և բոլոր հետաքրքրված անձանց համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ-Ռուսական համալսարանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Սահակյանց ստուդիայում, Պատանեկության ստեղծագործական կենտրոն, Պան Արմենիա մեդիադպրոցում, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան դպրոցում և հանրակրթական դպրոցներում: Ստացված 65 ֆիլմերի (արտադրված ԱՊՀ երկրներում, Ուկրաինայում և Վրաստանում) հայտերից ծրագրում ընդգրկվել է 40 ֆիլմ: Ծրագրի շրջանակներում կկայանան նաև ԱՊՀ երկրներում նկարահանված հետևյալ ֆիլմերի երևանյան պրեմիերաները. - «Դա հավերժ չէ» , 2019թ., Ռուսաստան, ռեժիսորներ՝ Եվգենիա Յացկինա, Ալյոնա Ռուբինշտեյն, - «Երալաշ», 2019թ., Ռուսաստան, գեղ. ղեկավար՝ Բորիս Գրաչևսկի - «Երեք քույրերը», 2019թ և «Երկու տրամվայ», 2018թ.,, Ռուսաստան, ռեժիսոր՝ Սվետլանա Անդրիանովա, - «Միայն հրաշքը», Ուկրաինա, 2019թ., ռեժիսոր՝ Օլենա Կարետնիկ - «Բոյժետկեն. ամեն ինչ նրա պատճառով», Ղազախստան, 2018թ., ռեժիսոր՝ Աբդել Ֆիֆթիբաև:
Ցուցադրությունները և միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով: Միջոցառումների ծրագիր Երևանում՝ Նոյեմբերի 5 - «Միասնություն բազմազանության մեջ. կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորագրով կլոր սեղան-քննարկում Նոյեմբերի 5-9 - «ԱՊՀ երկրների ֆիլմերի շաբաթ Հայաստանում» (ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած կինոգործիչների հետ) Նոյեմբերի 5-9 - Ստեղծագործական հանդիպումներ մասնագիտացված համալսրաններում/ինստիտուտներում, դպրոցներում և այլն, Նոյեմբերի 5-9 - Հանդիպումներ ԶԼՄ-ների հետ: ՀՀ մարզերում՝ Նոյեմբերի 5-9 - «ԱՊՀ երկրների ֆիլմերի շաբաթ Հայաստանում» (ֆիլմերի ցուցադրություններ ՝ Գեղարքունիք (ք. Գավառ) և Լոռի (ք. Ալավերդի)
Ծրագրի Ղեկավար` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյան Ծրագրի համակարգող՝ Ժաննա Մինասյան (հեռ.` 055 82 36 49, e-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it ) Մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան (հեռ 091 51-04-79, e-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it ) |
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Written by Zara
|