VERTEX

News

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գրել է Zara

ՎԻՇԵԳՐԱԴ + ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆ
ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ԾՐԱԳԻՐ

2019թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում, Հայաստանի 7 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Վանաձոր, ք. Ալավերդի), Գեղարքունիք (ք. Գավառ), Արմավիր (ք. Արմավիր), Կոտայք (գ. Զովունի, գ.Կոտայք), Արարատ (Արարատ), Արագածոտն (Կարբի)) և Վրաստանում (Թբիլիսի) Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի  աջակցությամբ իրականացնելու է «Վիշեգրադ + Հայաստան և Վրաստան միջմշակութային երկխոսություն. նոր մոտեցումներ» հատուկ ծրագիրն՝ ուղղված Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության տարածմանը և ընդլայնմանը, անմիջական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը ոչ միայն Երևանում և ՀՀ մարզերում, այլև Վրաստանում՝ ընդգրկելով տարածաշրջանը և օգտագործելով Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը որպես աջակցող հարթակ:

Ծրագիրը հանդիսանում է 2017թ. և 2018թ. Վիշեգրադ միջազգային հիմնադրամի  աջակցությամբ «Ռոլան Բիկով» Հիմնադրամի կողմից իրականացված երկու ծրագրերի շարունակությունը և ընդլայնումը՝ ներառելով ոչ միայն Երևանը և Հայաստանի արդեն 7 մարզերը, այլև Վրաստանը:

Ծրագրի գործընկերներն են Վիշեգրադի երկրներից (Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Լեհաստան)՝ Սլովակիայում Սլովակ ֆիլմերի ակումբների ասոցիացիան, «Superfilm» կինոարտադրությունը, «ARCHiMERA» ՀԿ, Հունգարիայում «BUSHO» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, «Kid’s Eye Art» ասոցիացիան, Լեհաստանում «Ale kino!» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, «ASP Wroclaw» Վրոցլավի արվեստի և դիզայնի ակադեմիայի նկարչության և քանդակագործության ֆակուլտետը , Չեխիայում «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «Art Fabrika» արվեստի դպրոցը, Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվ. Թատրոնի և կինոյի պետական համալսարանը:

Ծրագրի շրջանակներում ստացված 75 ֆիլմերի (արտադրված Վիշեգրադի երկրներում) հայտերից ծրագրում ընդգրկվել է 19 ֆիլմ: Ֆիլմերը ներկայացվել են ծրագրի գործընկերների կողմից:

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն.

«Վիշեգրադի ֆիլմերի օրեր Երևանում» կինոդիտումներ և քննարկումներ՝ ուղղված Հայաստանում Վիշեգրադի երկրների մշակույթի  և ժառանգության վերաբերյալ իրազեկմանը և Երևանում կինոյի հարթակի ամրապնդմանը: Ցուցադրությունները կկազմակերպվեն Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, Երևանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում և Պատանեկության ստեղծագործական կենտրոնում,

«Վիշեգրադի ֆիլմերի օրեր ՀՀ մարզերում» կինոդիտումներ և քննարկումներ՝ ուղղված Հայաստանում Վիշեգրադի երկրների մշակույթի  և ժառանգության վերաբերյալ իրազեկմանը՝ ապակենտրոնացնելով մշակութային միջոցառումները մայրաքաղաքից դեպի մարզեր: Լավագույն ֆիլմերը կներկայացվեն Գյումրիում, Ալավերդիում, Գավառում, Արարատում, Արմավիրում և Զովունի և Կոտայք գյուղերում : Ցուցադրություններին կմասնակցեն հատուկ կարիքավոր երեխաներ և երիտասարդներ, մանկատների սաներ, երեխաներ խնամակալության տներից և անապահով ընտանիքներից:

«Վիշեգրադի ֆիլմերի օրեր Վրաստանում».  Այս տարի ծրագրի շրջանակներում առաջին անգամ կինոդիտումներ կկազմակերպվեն նաև Վրաստանում՝ Թբիլիսիի հանրակրթական դպրոցներում 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը՝ հարևան Վրաստանի երեխաներին և երիտասարդներին ևս ծանոթացնելով  Վիշեգրադի երկրների մշակույթին, միաժամանակ ամրապնդելով մշակութային կապերը Վիշեգրադի երկրների և Վրաստանի միջև:

Ստեղծագործական հանդիպումներ, վարպետաց դասեր, աշխատարաններ և այլն Երևանի և ՀՀ մարզերի (Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Արարատ, Արագածոտն)  ուսումնական հաստատություններում՝ ստեղծելով հնարավորություններ փորձի փոխանակման, միջմշակութային կապերի ամրապնդման, նոր կապերի ստեղծման և հնարավոր հետագա համագործակցության համար:

Գյումրի այցելության ժամանակ Վիշեգրադի երկրներից ժամանած հյուրերը կայցելեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն (երկարամյա ավանդական համագործակցության շրջանակներում) և ստեղծագործական հանդիպում կունենան երեխաների հետ:

Բացի այս, ծրագրում այս տարի ավելացել է արտ բաղադրիչը. Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հետ համատեղ Վանաձորում նոյեմբերի 5-25-ը ներկայացված կլինի «Վիշեգրադը հայ երեխաների աչքերով» ցուցահանդես/ մրցույթը, որի ընթացքում կցուցադրվեն Վիշեգրադի երկրների, Վրաստանի և Հայաստանի մշակույթային ժառանգությունը պատկերող մոտ 100 նկար, որոնց հեղինակները Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի շուրջ 33 սաներն են: Այն նպատակ ունի աջակցել  ՀՀ մարզերում արվեստի միջոցով հարթակների ընդլայնմանը՝ մշակութային ժառանգության փոխանակման և նոր կապերի ստեղծման համար : Վիշեգրադի երկրներից և Վրաստանից ժամանած հյուրերից և հայ արվեստագետներից բաղկացած միջազգային ժյուրին կընտրի լավագույն նկարները, որոնց հեղինակները կպարգևատրվեն և կհրավիրվեն մասնակցելու «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ Հոբելյանական միջազգային փառատոնի փակման պաշտոնական արարողությանը:

Ցուցադրությունները և միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով:

Միջոցառումների ծրագիր

Երևանում՝

Նոյեմբերի 5-9 - «Վիշեգրադի ֆիլմերի օրեր Երևանում» (ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ Վիշեգրադից ժամանած կինոգործիչների հետ)

Նոյեմբերի 5-9 - Ստեղծագործական հանդիպումներ մասնագիտացված համալսարաններում/ինստիտուտներում, դպրոցներում և այլն,

Նոյեմբերի 7-8Աշխատարան Սլովակիայից ժամանած մուլտիպլիկատորի՝ Մարտին Սմատանայի կողմից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

Նոյեմբերի 5-9 - Հանդիպումներ ԶԼՄ-ների հետ:

ՀՀ մարզերում՝

Նոյեմբերի 5-9 - «Վիշեգրադի ֆիլմերի օրեր ՀՀ մարզերում» (ֆիլմերի ցուցադրություններ 7 մարզերում՝ (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Ալավերդի), Գեղարքունիք (ք. Գավառ), Արմավիր (ք. Արմավիր), Կոտայք (գ. Զովունի, գ.Կոտայք))

Նոյեմբերի 5-9 -  Ստեղծագործական հանդիպումներ Գյումրիի «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան (Շիրակի մարզ) և Գավառի մանկատան (Գեղարքունիքի մարզ) սաների, Զովունի համայնքի (Կոտայքի մարզ) երեխաների հետ:

Նոյեմբերի 6 - «Վիշեգրադը հայ երեխաների աչքերով» ցուցահանդես/ մրցույթ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում

Նոյեմբերի 5-9 -  Հանդիպումներ մարզային ԶԼՄ-ների հետ:

Թբիլիսիում (Վրաստան)`

Հոկտեմբերի 28 – Նոյեմբերի 1 - «Վիշեգրադի ֆիլմերի օրեր Թբիլիսիում»՝ ֆիլմերի ցուցադրություններ Թբիլիսիի հանրակրթական դպրոցներում:

 

Ծրագրի Ղեկավար` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Ծրագրի համակարգող՝ Ժաննա Մինասյան

(հեռ.` 055 82 36 49, e-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար )

Մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան

(հեռ 091 51-04-79, e-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար )