Այսօր կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը։ Փառատոնը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, նոյեմբերի 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում /Շիրակ՝ ք. Գյումրի, Լոռի՝ ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Շնող համայնք, Թեղուտ համայնք, Քարկոփ համայնք, Գեղարքունիք՝ ք. Գավառ, ք. Մարտունի, Արմավիր՝ ք. Էջմիածին, Կոտայք՝ գ. Զովունի/: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից: Այս տարի ծրագիրը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»: Շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից ժամանած ականավոր կինոգործիչների հետ տեղի կունենան հանդիպումներ, կանցկացվեն վարպետության դասեր, ֆիլմերի պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ և այլն: Պատվավոր հյուրերից են՝ անվանի կինոգետ, պրոդյուսեր, դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Նիկա» մրցանակի կրկնակի դափնեկիր, կինոքննադատ Արմեն Մեդվեդևը, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե Արմավենի» մրցանակակիր, «Նիկա» մրցանակի քառակի դափնեկիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.panorama.am/am/news/ |
Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը
Written by Zara
|