ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ նոյեմբերի 6-ին մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին: Փառատոնի կազմակերպիչ՝ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամ: Նշենք, որ փառատոնը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, իսկ Հայաստանի 5 մարզերում՝ նոյեմբերի 5-11-ը /Շիրակ՝ ք. Գյումրի, Լոռի՝ ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Շնող համայնք, Թեղուտ համայնք, Քարկոփ համայնք, Գեղարքունիք՝ ք. Գավառ, ք. Մարտունի, Արմավիր՝ ք. Էջմիածին, Կոտայք՝ գ. Զովունի/: Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://mincult.am/news-1-4560.html |
Լիլիթ Մակունց. «Տարիների ընթացքում փառատոնն իր առջև դրված մի շարք նպատակներ է իրականացրել»: Մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը
Written by Zara
|