VERTEX

News

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵԹԿՊԻ-ՈՒՄ
Written by Zara

Նոյեբերի 10-ին «Ռոլան Բիկով» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի հետ համագործակցության շրջանակներում ԵԹԿՊԻ-ի պրոդյուսերական բաժնի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց հունգարացի ռեժիսոր, պրոդյուսեր, Երտասարդ կինոգործիչների հիմնադրամի և ˝To 30˝ երիտասարդ կինոգործիչների ֆիլմերի փառատոնի հիմնադիր, Budapest Short Film Festival (BUSHO) տնօրեն՝ Տամաս Գաբելին: 
Վարպետության դասի ընթացքում Տ. Գաբելին խոսեց պրոդյուսերի դերի ու նրա վարած գործունեության մասին, ցուցադրեց փառատոնի կազմակերպչական աշխատանքներից հատվածներ: 
Հանդիպման վերջում Տ. Գաբելին պատասխանեց ուսանողների հարցերին:
Տեղեկացնենք, որ ուսանողների հետ ունեցած հանդիպումներից հետո Տ. Գաբելիին և Ռ. Մալիին իր աշխատասենյակում հյուրընկալեց ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց նրանց դասընթացների համար և զրուցեց բուհի գործունեության, կրթական մեթոդների, մասնագիտությունների շուրջ:

http://www.ysitc.am/news/view/148