Նոյեմբերի 7–ին Երևանում, Գավառում և Ալավերդիում կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13–րդ միջազգային փառատոնը: Փառատոնն իր դռները կբացի ինչպես հայ հասարակության, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերի առջև: «Այս տարի ֆիլմերի աննախադեպ քանակությամբ հայտեր են ստացվել: Շուրջ 57 երկրներից ստացված 950 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 180 ֆիլմ: Փառատոնի ընթացքում ժյուրիի նախորդ տարվա ձևաչափը պահպանվել է՝ բացառապես երեխաներ և երիտասարդներ են աշխատելու: Մասնավորապես՝ «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում ժյուրիի ներկայացուցիչներ կլինեն Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Վանաձոր և Թեղուտ համայնքների երեխաները: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի ժյուրիի կազմում կլինեն Գավառի մանկատան սաները, իսկ «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները: «Ես իրավունք ունեմ» անվանակարգում էլ ժյուրիի կազմում ներգրավված են Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները»,– փառատոնին ընդառաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Նունե Մանուկյանը:
http://nyut.amp=142563&l=am
|
Հայ զինվորը, ուսանողն ու մանկատան սաները՝ յուրահատուկ հարթակում. մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը
Գրել է Zara
|