VERTEX

News

Հայաստան-Թուրքիա. նոր միջմշակութային երկխոսության նախաձեռնություններ երիտասարդների համար
Գրել է Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը կրկին հանդես եկավ որպես միջազգային հարթակ երիտասարդների միջև մշակութային երկխոսության համար: Եվրոմիության հետ համատեղ և Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացվեց «Հայաստան-Թուրքիա. նոր միջմշակութային երկխոսության նախաձեռնություններ երիտասարդների համար»  ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում՝ workshop-ի ընթացքում, մասնակիցները բաժանվեցին երկու խմբի, որոնք պետք է այդ մի քանի օրերի ընթացքում ներկայացնեին իրենց կողմից գրված սցենարները: Փառատոնի ավարտին հայտարարվեց հաղթող սցենարը, իսկ խմբի անդամներին հանձնվեցին մրցանակներ: Կլոր-սեղան հանդիպումներ իրականացվեցին Գյումրիում և Վանաձորում: Ծրագրի մասնակիցները ֆիլմի ցուցադրություն և հարց ու պատասխան քննարկում ունեցան Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: