Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Փոլ Քինգի «Պադինգտոն» ֆիլմի ցուցադրությամբ կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնի կազմակերպիչն է ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամը:
Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում ընթանալիք փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից, նախատեսվում է ավելի քան 25.000 հանդիսատես: Փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները և կինոդիտումները կանցկացվեն բացառապես բարեգործական հիմունքներով: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: http://www.panorama.am/am/news/2015/11/07/rolan-festival/1475775 |
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է
Written by Zara
|