VERTEX

News

Փառատոնի մարզային փուլ
Գրել է Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնի մարզային ծրագրի շրջանակներում 2015թ. նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Վանաձոր, Ալավերդի, Գյումրի, Գավառ և Դիլիջան քաղաքներում տեղի ունեցան փառատոնային լավագույն ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ մարզաբնակ երեխաների և պատանիների համար: Ծրագրի նպատակն էր ՀՀ մարզերում մշակութային կյանքի խթանումը և մարզաբնակ երեխաների ու պատանիների համար մշակութային անցուդարձին մասնակից լինելու պայմանների ստեղծումը:

ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի և ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ այս տարի առաջին անգամ փառատոնը, հանդիսանալով միջազգային հարթակ և ընդլայնելով իրականցվող ծրագրերը, փառատոնային լավագույն ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպեց նաև Ջավախքում, Արցախում, որի նպատակն էր խորացնել և հետագայում ընդլայնել մշակութային համագործակցությունը: Ընդլայնելով փառատոնի աշխարհագրությունը` նախատեսվում են ցուցադրություններ կազմակերպել նաև Թբիլիսիում և Աբխազիայում :