VERTEX

News

"Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը համախմբում է նաեւ Հայաստանի մարզերի երեխաներին
Written by Zara

"Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի՝ նոյեմբերի 8-ին մեկնարկած միջազգային փառատոնին մասնակցում է 145 ֆիլմ մոտ 4 տասնյակ երկրներից: Հոբելյանական` 10-րդ փառատոնի կապակցությամբ այս տարի փոխվել է ժյուրիի ձեւաչափը՝ բոլոր ֆիլմերը գնահատելու են բացարձակապես երեխաները եւ երիտասարդները` "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների դպրոցի սաները, Հայ-ռուսական համալսարանի ուսանողները, Գավառի մանկատան սաները, Լոռու մարզի երեխաները: "Տարբերություն կա, ինչպես է նայում մեծահասակների ժյուրին եւ ինչպես են նայում երեխաները: Այս տարի երեխաների կարծիքն առավել կարեւոր է մեզ համար",- ասաց մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 10-րդ փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը:

Գավառը ներկայացնող Թելմանն, օրինակ, արդեն հստակ գիտի իր անելիքը, ունի որոշակի սկզբունքներ, որոնցով կառաջնորդվի ֆիլմի գնահատման ժամանակ: "Հիմնական նպատակն է երեխաներին ոգեշնչելու, որ ուրախությամբ մասնակցեն այս միջոցառմանը",- ասաց նա։ Փառատոնի բացումն ազդարարվեց երգ ու պարով: Առաջինը ժյուրիի դատին հանձնվեց Մարինե Զաքարյանի "Կիսալուսնի ծովածոցը" ֆիլմը: Յուրախություն ծնողների, ֆիլմերի ցուցադրությունն անվճար է: Փառատոնի բացմանը ներկա էին նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարանի սաները: Արդեն երկու տարի է, ինչ ավանդական 4 անվանակարգերի կողքին ավելացել է ռազմահայրենասիրական ֆիլմերի "Պատիվ ունեմ" անվանակարգը, որը փառատոնի մամուլի քարտուղարի խոսքով, նպատակ ունի բարձրացնելու զինվորների մարտական ոգին: Ֆիլմերը ցուցադրվելու են նաեւ Գորիսի, Սիսիանի, Իջեւանի, Նուբարաշենի եւ Վարդենիսի զորամասերում: Հինգական օր կցուցադրվեն Ալավերդիում, Գյումրիում եւ Գավառում եւ եւս 40 օր՝ այլ մարզերի տարբեր քաղաքներում: Փառատոնը կփակվի դեկտեմբերի 20-ին:

http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=22985