Մանկապատանեկան ֆիլմերի՝ արդեն 10 տարվա պատմություն ունեցող "Ռոլան" միջազգային փառատոնն իր տեսակով առաջինն է Անդրկովկասում: Այս տարի փոփոխության է ենթարկվել ժյուրիի ձեւաչափը. ի տարբերություն նախորդ տարիների, ժյուրիի կազմում կընդգրկվեն նաեւ երեխաներ ու երիտասարդներ: Փառատոնի կատալոգը կթողարկվի նաեւ էլեկտրոնային տարբերակով, ինչպեես նաեւ էլեկտրոնային կրիչներով կուղարկվի 54 երկրների: Փառատոնն այս տարի կհամագործակցի նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ, եւ ռազմահայրենասիրական ֆիլմերի "Պատիվ ունեմ" անվանակարգում ընդգրկված կինոնկարները կցուցադրվեն նաեւ մեր երկրի 5 զորամասերում: Ցուցադրությունների մուտքն ազատ է: > http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=22934
|
Written by Zara
|