Ավելի քան 10 տարի է, ինչ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի և Ջիֆֆոնի կինոփառատոնի համագործակցության շրջանակներում փառատոնին հյուրընկալվում են նաև հայ պատանիները: Այս տարի Հայաստանի ներկայացուցիչներն էին Գոռ Բադեյանը, Բորիս Կարապետյանը և Վահագն Խեչոյանը: Իտալիայում անցկացրած 10 անմոռանալի օրերի ընթացքում նրանք, բացի մանկական ժյուրիի անդամ լինելուց, մասնակցեցին նաև տարբեր հետաքրքիր հանդիպումների, կինոդիտումների, քննարկումների: Փառատոնը երեխաներին հնարավորություն ընձեռեց հանդիպելու տարբեր երկրներից ժամանած հայտնի կինոռեժիսորների, ինչպես նաև համաշխարհային մեծության այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ռիչարդ Գիրը, Մէթ Բոմերը և Լիա Միշելը:
|
ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՋԻՖՖՈՆԻՈՒՄ
Գրել է Administrator
|