Ծրագրի նպատակն էր փառատոնը որպես հարթակ օգտագործելով` սատարել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող հաշմանդամություն ունեցող երեխաների ներառմանը նվիրված ազգային արշավին, փառատոնի անմիջական մասնակիցը դարձնել սահմանափակ կարողություններով երեխաներին, հնարավորություն ընձեռել նրանց շփվելու հայ և օտարազգի իրենց հասակակիցների հետ: Այս տարի փառատոնի մրցութային անվանակարգերի շարքը համալրած «Երաժշտակակն ֆիլմեր» անվանակարգի մանկապատանեկան ժյուրիի անդամները բացառապես «Հույսի կամուրջ» ՀԿ սաներն էին, ովքեր ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ոչ միայն ժյուրիի աշխատանքներին, այլև փառատոնային մյուս միջոցառումներին:
|
|
«Մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս հավասար»
|








