Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատան տեղեկատվական բաժնի ղեկավար, նախարար-խորհրդական Կոտարո Օցուկին և ռեժիսոր, դերասան Բենջամին Ֆրենսիսը: Ցուցահանդեսի բացմանը նախորդեց «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» կատալոգի շնորհանդեսը, որով ամփոփվեց նախորդ երկրի օրը, և հերթափոխը հանձնվեց Հարավաֆրիկյան Հանրապետությանը: Ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդեց ռեժիսոր Թիմ Փրիչարդի «Անտուն երեխաները միավորվում են» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը մի խումբ անտուն երեխաների մասին էր, ովքեր ֆուտբոլի թիմ են կազմում` ներկայացնելու Հարավային Աֆրիկան «Անտուն երեխաների աշխարհի գավաթին», որը կազմակերպվում է Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում:
|
|
Հարավաֆրիկյան Հանրապետության օր Հայաստանում
|







