VERTEX

News

113 ՖԻԼՄ 34 ԵՐԿՐՆԵՐԻՑ. ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 9-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Գրել է Zara

Նոյեմբերի 1-5-ը Երևանում և 30 օր ՀՀ մարզերում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 113 ֆիլմ 34 երկրներից:

Փառատոնի կազմակերպիչների հաղորդմամբ` փոփոխության է ենթարկվել Մանկապատանեկան ժյուրիի ձևաչափը, որտեղ այս տարի աշխատելու և փառատոնի անիմաջական մասնակիցն են դառնալու Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Թեղուտ և Շահումյան համայնքների երեխաները, Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության սաները, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, Սիամանթոյի անվան համար 162 դպրոցի և «Երևակ» կրթահամալիրի աշակերտները:

Ընդլայնվել է մրցութային անվանակարգերի շարքը` համալրվելով Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ստեղծված երեք նոր անվանակարգերով:

Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում, work shop-եր, կլոր սեղան քննարկումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մի շարք մշակութային, կրթական ու սոցիալական ծրագրեր:

Աղբյուր` Panorama.am
http://www.panorama.am/am/culture/2013/10/18/festival/