VERTEX

News

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱՆ ԵՎՐՈՊԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐ
Գրել է Zara

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 9-րդ փառատոնը նոյեմբերի 1-5-ը կանցկացվի Երեւանում, ապա 30 օր կշարունակվի տարբեր մարզերում: Փառատոնի կազմակերպիչների խոսքով, ծրագրում ընդգրկված է 34 երկրի 113 ֆիլմ:

Նախորդ տարիների համեմատ, ծրագրում կատարվել են որոշակի փոփոխություններ` փոխվել է մանկապատանեկան ժյուրիի ձևաչափը, ընդլայնվել է մրցութային անվանակարգերի շարքը` 5-ի փոխարեն արդեն կա 8 անվանակարգ:

Առաջին անգամ ծրագրի շրջանակներում Հայաստան կհրավիրվեն երիտասարդ կինեմատոգրաֆիստներ եվրոպական երկրներից:

Ծրագրի նպատակն է ազգամիջյան հակամարտություն ունեցող երկրների երիտասարդների համար մշակութային երկխոսության պայմաններ ստեղծելը:

http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=16984