|
Փառատոնի շրջանակներում կիրականացվի «9-րդ փառատոնը` հարթակ երիտասարդների միջև մշակութային երկխոսության համար» ծրագիրը, որը ներառում է միջազգային կոնֆերանս «Կինոն` հանդուրժողականության լեզու»թեմայով և «Խաղաղ ապրելն ավելի լավ է» խորագրով սեմինար-մրցույթ: «Հարավաֆրիկյան Հանրապետության օր», «Երկրի օր» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի «Խաղաղություն» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի ստուդիա-քոլեջի սաների և ԼՂՀ-ի ստեղծագործող երեխաների լավագույն աշխատանքները, ինչպես նաև տեղի կունենա ռեժիսոր Թիմ Փրիչարդի «Անտուն երեխաները միավորվում են» ֆիլմի ցուցադրությունը: «Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակներում կիրականացվի «Մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս` հավասար» ծրագիրը, որը մեկ անգամ ևս կբարձրաձայնի սահմանափակ կարողություններով երեխաների իրավունքների մասին: http://www.yerkir.am/am/news/57560.htm |
|
113 ՖԻԼՄ` 34 ԵՐԿՐԻՑ. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
Գրել է Zara
|









Նոյեմբերի 1-5-ը Երևանում և ՀՀ մարզերում կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որի ծրագրում ընդգրկված է 113 ֆիլմ 34 երկրից: Այս տարի ընդլայնվել է մրցութային անվանակարգերի շարքը՝ համալրվելով Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» հայրենասիրական, «Սպորտն իմ ընտրությունն է» սպորտային և «Երաժշտական» ֆիլմերի անվանակարգերով: