Պավել Բարդին Ռուսաստան Ռեժիսոր, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Հանդիսանում է «Հերոսը» (1999), «Ռուսաստան» (2009) և «Հոպ-ստոպ» (2010) ֆիլմերի ռեժիսորը: «Սուրբ Աննա», «Կինոշոկ» և «Արծաթե շող» կինոփառատոների մրցանակակիր:
Ամիր Էսֆանդիարի Իրան
«Farabi Cinema Foundation»-ի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, «CIFEJ»-ի անդամ, «Asia-Pacific» կինոփառատոնի տնօրենների խորհրդի անդամ:
Ալեքսանդր Ռուսեցկի Վրաստան
Հոգեբանական գիտությունների թեկնածու, Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի գործադիր տնօրեն, Վրաստանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համակարգող: