VERTEX

News

ԿԻՆՈՍԱՐԴ: ՄԱՆՈՒ ՊԻԼՈՏ 2012

ԿԻՆՈՍԱՐԴ կինոֆորումները 2 հայ պրոդյուսերի` Արմինե Անդայի և Հասմիկ Հովհաննիսյանի նախաձեռնությունն է` ուղղված համատեղ ֆիլմերի արտադրության զարգացմանը: Կինոֆորումներից առաջինը` ԿԻՆՈՍԱՐԴ: Մանու Պիլոտ 2012-ը, անցկացվեց Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:

Փառատոնի երկօրյա ծրագրի ընթացքում հայ երիտասարդ կինոգործիչների հետ անցացվեցին քննարկումներ մանկական ֆիլմերի համատեղ արտադրության թեմայով, ինչպես նաև Workshop-Competition փառատոնին մասնակցող տարբեր երկրներից ժամանած երեխաների համար: Ըստ մրցույթի արդյունքների` հաղթող թիմին մրցանակներ շնորհվեցին փառատոնի փակման արարողության ընթացքում: Ծրագրին մասնակցելու համար Շվեդիայից հրավիրվել էր նաև մանկական ֆիլմերի ֆորումի և “Kids Cluster” ծրագրի նախագահ Աննետ Բրեյները: