ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 105 ֆիլմ 27 երկրներից: Ընդլայնվեց մանկապատանեկան ժյուրիի կազմը: Այս տարի հայ երեխաներից բացի ընդգրկվեցին նաև պատանիներ Չինաստանից, Ուկրաինայից, Բելոռուսից, Ռուսաստանից և Վրաստանից: Մանկապատանեկան ժյուրիի կազմում այս տարի աշխատեցին նաև Սիրիայից ժամանած հայ երեխաներ: Փառատոնի շրջանակներում իրականացվեցին հետևյալ ծրագրերը` 1. «Դու մենակ չես... Միասին կհաղթենք...» Ծրագրի առաջին քայլերն արվել են 2010թ. 6-րդ փառատոնի շրջանակներում, երբ ծնունդ առավ փառատոնի համագործակցությունը Մոսկվայի մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտական կենտրոնի հետ: Այս տարի այն իրականացվեց 3-րդ անգամ: Երևան ժամանեցին Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Կարաչունսկին և Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Մասչանը, որոնք անցկացրեցին բժշկական խորհրդատվություններ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: 2. «ԵՍ ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿՆ ԵՄ» Այս տարի ևս հիմնադրամը շարունակեց համագործակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ: «Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակներում իրագործվեց «Ես ձեզանից մեկն եմ» ծրագիրը, որը մեկ անգամ ևս բարձրաձայնեց սահմանափակ կարողություններով երեխաների 3.ԿԻՆՈՍԱՐԴ: ՄԱՆՈՒ ՊԻԼՈՏ 2012 ԿԻՆՈՍԱՐԴ կինոֆորումները 2 հայ պրոդյուսերի` Արմինե Անդայի և Հասմիկ Հովհաննիսյանի նախաձեռնությունն է`ԿԻՆՈՍԱՐԴ: Մանու Պիլոտ 2012, որն անցկացվեց Հայասատանի Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Կազմակերպվեց քննարկում Շվեդիայի մանկական ֆիլմերի ֆորումի և “Kids Cluster” ծրագրի նախագահ, Աննետ Բրեյների հետնաև հայ և տարբեր երկրներից ժամանած երեխաների ստեղծագործական համագործակցության մրցույթ: Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցան փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում, work shop-եր, կլոր սեղան քննարկումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մի շարք մշակութային, կրթական ու սոցիալական ծրագրեր:
|
Project 2024
Project 2023
Festival 2022
Փառատոն 2021
Նախագիծ 2020
Նախագիծ 2019
Նախագիծ 2018
Նախագիծ 2017
News
- «Կինոյի և հեռուստատեսության զարգմացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար՝ «Ռոլան Բիկովի ֆոնդ»» հաշվետվություն հիմնադրամի 2021թ․ գործունեության մասին
- «Կինոյի և հեռուստատեսության զարգմացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար՝ «Ռոլան Բիկովի ֆոնդ»» հաշվետվություն հիմնադրամի 2022թ․ գործունեության մասին
- Միխայիլ Տումելյայի և Աննա Տումելյայի (Բելառուս) ստեղծագործական հանդիպումը Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում, 08.11.2019
- Աբդել Ֆիֆթիբաևի (Ղազախստան) «Բոյժետկեն․ ամեն ինչ նրա պատճառով» ֆիլմի պրեմիերան Մոսկվա կ/թ-ում, 08.11.2019
- Եվգենիա Յացկինայի և Ալյոնա Ռուբինշտեյնի (Ռուսաստան) ստեղծագործական հանդիպումը ՊանԱրմենիան մեդիա դպրոցում, 08․11․2019
- Նոդար Բեգիաշվիլիի (Վրաստան) ստեղծագործական հանդիպումը Պատանեկության ստեղծագորական կենտրոնում, 08․11․2019
- Ռոման Բալայանի (Ուկրաինա) վարպետության դասը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար, 08.11.2019
- Նատալիա Չերնիշևայի (Ուկրաինա) վարպետության դասը Մայակովսկու անվան հ․ 7 դպրոցում, 08.11.2019
- Ռեժիսոր Ելենա Կարետնիկը և պրոդյուսերներ Լեոնիդ Գուդկովը և Լարիսա Վելիչանսկայան (Ուկրաինա) հայ հանդիսատեսին ներկայացրեցին իրենց «Միայն Հրաշքը», կ/թ Մոսկվա, 07․11․2019
- Միխայիլ Տումելյայի (Բելառուս) ստեղծագործական հանդիպումը Սահակյանց անիմացիոն ստուդիայում, 07.11.2019
- Ռեժիսոր Մարկ Շլիխտերը և Պրոդյուսեր Նիկոլ Քելլերհալսը (Գերմանիա) ներկայացնում են իրենց "Ալֆոնս Ջիթթերբիտ․ հետհաշվարկ մինչև քաոս" ֆիլմը, Կինոյի տուն, մեծ դահլիճ, 06․11․2019
- Ալեքսանդր Պետրովի (Ռուսաստան) հանդիպումը Սահակյանց անիմացիոն ստուդիայում, 06.11.2019
- Եվգենիա Յացկինայի և Ալյոնա Ռուբինշտեյնի (Ռուսաստան) «Դա հավերժ չէ» ֆիլմի պրեմիերան Մոսկվա կ/թ-ում, 06.11.2019
- Մարկ Շլիխտերի և Նիկոլ Քելլերհալսի (Գերմանիա) ստեղծագործական հանդիպումը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 07.11.2019
- Սվետլանա Անդրիանովայի (Ռուսաստան) «Երկու տրամվայ» և «Երեք քույրեր» անիմացիոն ֆիլմերի պրեմիերան Մոսկվա կ/թ-ում