2009թ. հոկտեմբերի 15-19-ը Երևանում անցկացվեց Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը, որը կազմակերպվել էր Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահի և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Ընդլայնելով իր սահմաններն ու աշխարհագրությունը` փառատոնը հյուրընկալեց հայտնի կինոգործիչների տարբեր երկրներից, այդ թվում «Երալաշ» հումորային կինոժուռնալի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկուն (Ռուսաստան), ռեժիսոր, ազգային ինը մրցանակների դափնեկիր Տալկադ Նագաբարանային (Հնդկաստան), ռեժիսոր, դերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Դենիսովին (Ռուսաստան), «PLATFORMA» ընկերության նախագահ, «PLATFORMA VIDEO» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչ Վասսիլիս Կարամիցանիսին (Հունաստան), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, կինոքննադատ, պրոֆեսոր Արմեն Մեդվեդևին (Ռուսաստան), «Televeziri» ստուդիայի վարչության նախագահ Նոդար Բեգիաշվիլուն (Վրաստան), լրագրող, ռեժիսոր Ալեքսանդր Գորդոնին (Ռուսաստան), «Ale Kino» կինոփառատոնի նախագահ Եժի Մոշկովիչին (Լեհաստան), ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր, «Կրոկ» միջազգային փառատոնի նախագահ Էդուարդ Նազարովին (Ռուսաստան) և այլոց: 2009թ. փառատոնի ֆիլմերի ծրագրում ընդգրկվել էր 54 ֆիլմ շուրջ 25 երկրից:. 2009թ. փառատոնի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներից առավել ուշագրավ էր այն, որ Գյումրիում կազմակերպվեց հայ անվանի ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանին նվիրված հուշատախտակի բացման և փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին փառատոնի` տարբեր երկրներից ժամանած բոլոր հյուրերը, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Լաուրա Գևորգյանը, պրոդյուսեր Դավիթ Քեոսայանը և նրա դուստրը` դերասանուհի Լաուրա Քեոսայանը: Փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին վարպետության դասեր, ստեղծագործական երեկոներ, մամլո ասուլիսներ, պրեմիերաներ, հանդիպումներ հանրակրթական և երաժշտական դպրոցներում, հեռուստաընկերություններում և այլն:
|
Project 2024
Project 2023
Festival 2022
Փառատոն 2021
Նախագիծ 2020
Նախագիծ 2019
Նախագիծ 2018
Նախագիծ 2017
Festival 2009
News
- «Կինոյի և հեռուստատեսության զարգմացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար՝ «Ռոլան Բիկովի ֆոնդ»» հաշվետվություն հիմնադրամի 2021թ․ գործունեության մասին
- «Կինոյի և հեռուստատեսության զարգմացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար՝ «Ռոլան Բիկովի ֆոնդ»» հաշվետվություն հիմնադրամի 2022թ․ գործունեության մասին
- Միխայիլ Տումելյայի և Աննա Տումելյայի (Բելառուս) ստեղծագործական հանդիպումը Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում, 08.11.2019
- Աբդել Ֆիֆթիբաևի (Ղազախստան) «Բոյժետկեն․ ամեն ինչ նրա պատճառով» ֆիլմի պրեմիերան Մոսկվա կ/թ-ում, 08.11.2019
- Եվգենիա Յացկինայի և Ալյոնա Ռուբինշտեյնի (Ռուսաստան) ստեղծագործական հանդիպումը ՊանԱրմենիան մեդիա դպրոցում, 08․11․2019
- Նոդար Բեգիաշվիլիի (Վրաստան) ստեղծագործական հանդիպումը Պատանեկության ստեղծագորական կենտրոնում, 08․11․2019
- Ռոման Բալայանի (Ուկրաինա) վարպետության դասը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար, 08.11.2019
- Նատալիա Չերնիշևայի (Ուկրաինա) վարպետության դասը Մայակովսկու անվան հ․ 7 դպրոցում, 08.11.2019
- Ռեժիսոր Ելենա Կարետնիկը և պրոդյուսերներ Լեոնիդ Գուդկովը և Լարիսա Վելիչանսկայան (Ուկրաինա) հայ հանդիսատեսին ներկայացրեցին իրենց «Միայն Հրաշքը», կ/թ Մոսկվա, 07․11․2019
- Միխայիլ Տումելյայի (Բելառուս) ստեղծագործական հանդիպումը Սահակյանց անիմացիոն ստուդիայում, 07.11.2019
- Ռեժիսոր Մարկ Շլիխտերը և Պրոդյուսեր Նիկոլ Քելլերհալսը (Գերմանիա) ներկայացնում են իրենց "Ալֆոնս Ջիթթերբիտ․ հետհաշվարկ մինչև քաոս" ֆիլմը, Կինոյի տուն, մեծ դահլիճ, 06․11․2019
- Ալեքսանդր Պետրովի (Ռուսաստան) հանդիպումը Սահակյանց անիմացիոն ստուդիայում, 06.11.2019
- Եվգենիա Յացկինայի և Ալյոնա Ռուբինշտեյնի (Ռուսաստան) «Դա հավերժ չէ» ֆիլմի պրեմիերան Մոսկվա կ/թ-ում, 06.11.2019
- Մարկ Շլիխտերի և Նիկոլ Քելլերհալսի (Գերմանիա) ստեղծագործական հանդիպումը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 07.11.2019
- Սվետլանա Անդրիանովայի (Ռուսաստան) «Երկու տրամվայ» և «Երեք քույրեր» անիմացիոն ֆիլմերի պրեմիերան Մոսկվա կ/թ-ում