Հայկական մուլտիպլիկացիայի 70-ամյակի առթիվ իրենց հայ կոլեգաներին շնորհավորելու էին եկել բազմաթիվ ականավոր մուլտիպլիկատորներ տարբեր երկրներից (ռեժիսոր, մուլտիպլիկատոր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, օսկարակիր Ալեքսանդր Պետրով (Ռուսաստան), ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ Դավիդ Չերկասսկի (Ուկրաինա), Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Էդուարդ Նազարով (Ռուսաստան), մուլտիպլիկատոր, սցենարիստ, պրոդյուսեր Ռոզալիյա Ստիեբրա (Լատվիա), ռեժիսոր, մուլտիպլիկատոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վիոլետա Կոլեսնիկովա (Ռուսաստան), ռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ Միխայիլ Տումելյա (Բելոռուս), Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյն (Ռուսաստան), Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, «Նիկա» կինոակադեմիայի անդամ Անդրեյ Խրժանովսկի (Ռուսաստան) և այլք): Կազմակերպվեց հայկական մուլտիպլիկացիայի 70-ամյակին նվիրված ցուցահանդես: Առաջին անգամ Հայաստանում ներկայացվեցին հայ մուլտիպլիկատորների էսքիզները, որոնք լուսաբանում են հայկական մուլտիպլիկացիայի 70-ամյա պատմությունը: Ցուցահանդեսում ընդգրկվել էին նաև այնպիսի հայտնի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Հ. Կոջոյանը և Վ. Պոդպոմոգովը, որոնք իրենց ուրույն հետքն են թողել հայ մուլտիպլիկացիայի պատմության մեջ: Տեղի ունեցավ կինոգետ Ս. Գալստյանի «Կախարդական գորգ» գրքի շնորհանդեսը. գիրք, որը ներկայացնում է հայկական մուլտիպլիկացիայի կենսագրությունը, նրա անցած ուղին` սկսած նրա ծննդից մինչև մեր օրերը:
Վերը թվարկված միջոցառումներից բացի` կազմակերպվեցին վարպետության դասեր, ստեղծագործական երեկոներ, հանդիպումներ համալսարաններում և դպրոցներում, կինոդիտումներ ու քննարկումներ:
|
Փառատոն 2008
Գրել է Administrator
|