VERTEX

News

Պրոֆեսիոնալ ժյուրի 2007

Միոմիր Ռաջևիչ

Միոմիր Ռաջևիչը 16 և 35 մմ հեռուստատեսային ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանման և արտադրության ավելի քան երեսուն տարիների փորձ ունի: Նրա մի քանի հարյուր ֆիլմերը և հեռուստածրագրերը ներառում են փաստավավերագրական ֆիլմեր, ուսումնական, թատերական և արվեստի մասին ծրագրեր, նորություններ, ինչպես նաև կարճամետրաժ և մուլտիպլիկացիոն ֆիլմեր: Շատ մեծ գործունեություն է ծավալում երիտասարդների հետ աշխատելու առումով (երիտասարդ ռեժիսորներ ու դերասաններ), հատկապես թողարկում ֆիլմեր երիտասարդների համար: Նա ներկայումս Բելգրադի, Սերբիայի և Մոնտենեգրոյի լրատվության ուսումնական կենտրոնի նախագահն է և Սերբիայի հեռարձակման կորպորացիայի օպերատորն ու ռեժիսորը: Նա շարունակում է իր գործունեությունը և հեղինակ /համահեղինակ է բազ մաթիվ հեռուստասերիալների: Վերը նշվածներից բացի, Միոմիր Ռաջչևիչը երիտասարդ ների և երեխաների լրատվական լաբորատորիայի տնօրենն է, նաև հանդիսանում է Միջազգային ֆիլմերի, հեռուստատեսության և աուդիո-վիդեոհաղորդակցության (CIFEJ, CICT/IFTC-UNESCO) վարչության ու Միջազգային երիտասարդական լրատվական գագաթնաժողովի վարչությունների անդամ:

Օդեթ Միտերան

Օդեթ Միտերանը աշխատել է որպես պատմության ուսուցչուհի: Հետագայում դարձել է Ֆրանսիայի կրթության և երիտասարդության նախարարության գրականության և կինոյի գծով տեխնիկական և մանկավարժական խորհրդատուն: Կազմակերպել է բազում միջոցառումներ, սեմինարներ և հանդիպումներ գրողների, կինոռեժիսորների և սցենարիստների հետ, բազմաթիվ գրքերի տոնավաճառների ու փառատոների շրջանակներում: Նա նաև Սիրոսում «Histoire...par la bande»-ի տնօրենն էր և գրել է բազմաթիվ գրքեր ֆրանսիական հայտնի պարբերականների համար: Մոտ տասը տարի է` աշխատում է որպես կինոքննադատ: Նա «Օ de Conduite» կինոյի տեսության պարբերականի խմբագրական կազմի և UFFEJ– ի վարչության անդամ է: 2007թ. հունիսին Ֆրանսիայում Հայաստանի տարվա տոնակատարությունների շրջանակներում կազմակերպել է հայկական կինոյին նվիրված միջոցառում:

 

 

Վեդա Կումար Մանիկոնդա

Վեդա Կումար Մանիկոնդան ծնվել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում: Սովորել է Միսորե համալսարանում: Հայդերաբադում կազմակերպել է յոթ մանկական փառատոն և 2002թ. իր տեսակի մեջ առաջին ասիական մանկական փառատոնը: 2002թ. Եղել է Նանդի պետական հեռուստատեսային մրցանակաբաշխության անդամ: Ներկայումս մանկական ֆիլմերի սցենարների ընտրության կոմիտեի անդամն է` նշանակված A.P - ի պետական հեռուստատեսության և թատրոնի կողմից, Մանկական կրթական ակադեմիայի նախագահը, Հնդկաստանի արվեստի և մշակույթի ազգային հիմնադրամի հանձնաժողովի գլխավոր անդամը, “Better Hyderabad” ֆորումի նախագահը, ինչպես նաև մանկական ֆիլմերի հասարակության նախագահը:

 

 

Սուսանա Վելլեջիա

Սուսանա Վելլեջիան սոցիոլոգ, կինոռեժիսոր ու սցենարիստ է, մասնագիտացած է հեռուստատեսության մշակութային ու կրթական կառավարման հարցերում: Երեխաների և երիտասարդության միջազգային կինոփառատոնի նախագահն է (Բուենոս Այրես), Լատինական Ամերիկան ներկայացնող CIFEJ-ի նախագահը, ինչպես նաև Արգենտինայի երեխաների և երիտասարդների միության (SAVIAA) փոխնախագահը: Ներդրողների ֆեդերալ խորհրդի ծրագրում դասավանդում է «Մշակութային կառավարման քաղաքականություն» և «Մշակութային ռազմավարության պլանավորում» առարկաները: Արգենտինայի առաջին մշակութային կոնգրեսում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններում աշխատել է որպես խորհրդատու: Հեղինակ է իր մասնագիտությանը վերաբերող մի շարք հոդվածների, հետազոտությունների և գրքերի, որոնք հրատարակվել են Արգենտինայում և այլ երկրներում: Աշխատել է նաև որպես Արգենտինայի մշակույթի նախարարության ազգային հետազոտության բաժնի տնօրեն:

Բենջամին Ստենլի Ֆրենսիս

Բենջամին Ստենլի Ֆրենսիսը ծնվել է Հարավային Աֆրիկայում: Ավելի քան 40 տարի աշխատել է մշակութային ոլորտում որպես դերասան, ռեժիսոր, գրող և հանդիսանում է ազատագրման պայքարի մշակութային ակտիվիստներից: Նա Յոհանեսբուրգի «Առաջին մանկական թանգարանի» հիմնադիր տնօրենն է: Ներկայումս «Աֆրիկա» մշակութային ֆոնդի գլխավոր տնօրենն է, ինչպես նաև Աֆրիկայի երեխաների հեռարձակող հիմնադրամի (CBFA) գործող ներկայացուցիչը: Ղեկավարում է «Երեխաների մասնակցությունը հինգերորդ համաշխարհային գագաթնաժողովին, 2007» միջոցառման համար, Սենդթոն, Յոհանեսբուրգ: Բեն Ֆրանսիսը Վեստբարիի երեխայի խնամակալության կենտրոնի նախագահն է: Նա գլխավորում է նաև «Natives at Large» կինոստուդիան: Սերտորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների` երեխաների հարցերով զբաղվող Աֆրիկյան կոալիցիայի հետ:

 

 

Անիք Լե Ռեյ

Անիք Լե Ռեյը անիմացիոն ֆիլմերի սցենարիստ է: 1980-ական թթ. աշխատել է Լա Ֆաբրիքում: Նա նաև գրել է ֆիլմերի սցենարներ, որոնք միջազգային շատ փառատոններում արժանացել են մրցանակների: Նա աշխատում է հայտնի հեղինակների հետ, ինչպիսիք են` Մարի Նիմիերը, Ֆրենք Պավլոֆը և ուրիշներ:

 

 

 

 

 

Միքայել Դովլաթյան

Միքայել Դովլաթյանը ծնվել է 1958թ. Երևանում: 1976թ. սովորել է Երևանի պետական թատերական ինստիտուտում: 1981թ. ուսումը շարունակել է ՎԳԻԿ-ում` Ա. Բ. Ստոլերի և Յու. Ն. Օզերովի ստուդիայի կինոռեժիսուրայի բաժնում: 1976թ. բեմադրել է «Սպիտակ դրոշներ» պիեսը: 1980թ. սկսած` նկարահանել է «Sapienti Sat», «Սիրամարգի ճիչը», «Պատին դեմ առ դեմ», «Կուզիկը», «Լաբիրինթոս», «Մեր բակը» /1-ը և 2-ը/, «Քանի դեռ ես կամ» և «Ընտրություն» ֆիլմերը:

 

 

 

Հրանտ Թոխատյան

Հրանտ Թոխատյանը ծնվել է 1958թ. հունվարի 10-ին Երևանում: 1976 – 1981թթ. սովորել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական օտար լեզուների ինստիտուտում: Որպես դերա սան` նրա կարիերան ձևավորվել է 1976-1991թթ. Երևանի նորաստեղծ կամերային թատրոնում: Նշված թատրոնի բացման և ստեղծագործական կյանքում ունեցել է մեծ մասնակցություն: Հետագայում շարունակել է իր գործունեությունը որպես թատրոնի և կինոյի դերասան: 1985թ. մասնակցել է Համաշխարհային երիտասարդական և 1989թ. Միջազգային թատերական փառատոններին: Նկարահանվել է ավելի քան 11 ֆիլմերում:

 

 

 

Գայանե Մարտիրոսյան

Գայանե Մարտիրոսյանը ծնվել է 1950թ. Երևանում` կինեմատոգրաֆիստների ընտանիքում: 1968թ. ընդունվել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, որն ավարտել է 1973թ.: Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից հետո ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտիպլիկացիայի բաժինը: Մինչ օրս աշխատում է այնտեղ որպես մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսորի օգնական: Մի շարք ֆիլմերի սցենարի հեղինակ է: 2003թ. դասավանդում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Մուլտիպլիկացիոն ռեժիսուրայի դասընթացի ղեկավարն է: