Փառատոնի ընթացքում ցուցադրվեց 2005-2007թթ. աշխարհի 18 երկրներում նկարահանված 47 կինոնկար, որոնցից 14-ը մրցութային: Երևանում և ԼՂՀ-ում փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին վարպետության դասեր, կլոր սեղաններ և ստեղծագործական երեկոներ մշակույթի ականավոր գործիչների մասնակցությամբ, ինչպիսիք են Արմեն Մեդվեդևը (Ռուսաստան), Կլաուդիո Գուբիտոսին (Իտալիա), Ժան Միտերրանը (Ֆրանսիա), Սուսաննա Վելեջիան (Արգենտինա), Բորիս Գրաչևսկին (Ռուսաստան),Վեդա Կումարը (Հնդկաստան), Հակոբ Կիրակոսյանը (Ռուսաստան), և այլք: Փառատոնի հյուրերը ԼՂՀ-ում պաշտոնական հանդիպումներ ունեցան ԼՂՀ նախագահի, Ազգային Ժողովի նախագահի և Մշակույթի նախարարի հետ: Երևանում, ԼՂՀ-ում և ՀՀ մարզերում փառատոնը լուսաբանվեց 7 հեռուստաալիքների, 5 ռադիոկայանների և 30 ամսագրերի ու լրագրերի միջոցով: Փառատոնն իր գլխավոր նպատակին հասավ` թեկուզ և կարճ ժամանակով ուրախություն և երջանկություն պարգևելով մանկատների, հանրակրթական դպրոցների և անապահով ընտանիքների երեխաներին: Ավելի քան 17000 երեխաներ եզակի հնարավորություն ունեցան դիտելու վերջին երկու տարվա ընթացքում նկարահանված լավագույն կինոնկարները: Փառատոնի կազմակերպչական կոմիտեն փառատոնի ավարտից հետո որոշում կայացրեց |
Փառատոն 2007
|