Օրերս Հայաստանում տեղի ունեցավ Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի առաջին միջազգային փառատոնը: Այն երևանցի և գյումրեցի հազարավոր երեխաների հնարավորություն տվեց մեծ էկրանին դիտելու Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի և Գերմանիայի կինեմատոգրաֆիստների վերջին տասը տարիներին նկարահանած անիմացիոն և լիամետրաժ ֆիլմեր: Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էր ՌԴ Ժողովրդական արտիստ, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը:
– Կինոյի ճգնաժամը ինչ-որ ձևով անդրադարձե՞լ է ձեզ վրա: – Կինոն ոչ միայն արվեստ է, այլև արտադրություն: Եվ տեխնիկական հագեցվածությունն այստեղ բնավ էլ երկրորդական դեր չի խաղում: – Ձեր շատ ֆիլմեր անորոշ վերջաբան ունեն: Դա Ձեր կենսական դիրքորոշումո՞վ է պայմանավորված:
|
Նա սիրում է կյանքը իր բոլոր դրսևորումներով
|