Երեկ մեկնարկած մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնն այսօր արդեն սկսել է ֆիլմերի ցուցադրությունները: «Նաիրի» կինոթտրոնում ցուցադրվել է 8-15 տարեկան երեխաների համար երեք ֆիլմ` ռուս ռեժիսոր Գեորգի Գիտիսի «Ալյոնուշկայի և Երյոմայի արկածները», լատվիացի ռեժիսոր Ունա Սելմանի «Էլվիսին փնտրելիս» և գերմանացի ռեժիսոր Մարտին Բուսկերի «Ամերիկյան բլուրներ»: Այժմ ցուցադրվում է Ուկրաինայից ռեժիսոր Ռոման Շիրմանի «Հիասքանչ հեքիաթ» ֆիլմը:
Հիշեցնենք, որ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ: Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մուլտֆիլմերի հայտնի հերոսների մասնակցությամբ պարային շքերթի ընթացքում երեխաներին հնարավորություն տրվեց նկարահանվելու Վինի Թուխի, Կարմիր գլխարկի, Գայլի, Միկի մկնիկի ու այլ մուլտհերոսների հետ:
|
Բ. Գրաչևսկու «Տանիք» ֆիլմի պերմիերան` Երևանում
|