Հոկտեմբերի 15-19 Երևանում կկայանա մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը, երեքշաբթի տեղեկացրեցին փառատոնի մամուլի ծառայությունից: Փառատոնին մասնակցելու նպատակով այդ օրերին Հայաստան կժամանեն մշակույթի անվանի գործիչներ՝ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌԴ ժողովրդական գործիչ, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ Կարեն Շահնազարովը, Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանում մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի պատվավոր նախագահ Արմեն Մեդվեդևը, ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նատալյա Բելոխվոստիկովան, ՈԴ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Լևոն Օգանեզովը, «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գրաչևսկին, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վլադիմիր Նաումովը, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Տիգրան Քեոսայանը, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, «GOLD VISION» գործակալության գլխավոր տնօրեն Դավիթ Քեոսայանը և արվեստի մի շարք անվանի գործիչներ, որոնք մեծ դերակատարում են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆիայի զարգացման գործում: Փառատոնի շրջանակում կներկայացվի 65 ֆիլմ 27 երկրից:
|
Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում
|