Ողջույնի խոսքով հանդես եկան «Ռոլան Բիկով» հայկական հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին: Այս տարի մանկապատանեկան փառատոնը ներմուծել է նոր՝ «Ես իրավունք ունեմ» մրցութային անվանակարգ, որը սահմանվել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից: «Այս փառատոնը հզոր պլատֆորմ է, որտեղից արվեստի միջոցով մենք կարող ենք բարձրաձայնել մերժված երեխաների խնդիրները, մատնացույց անել նրանց առջեւ կանգնած մարտահրավերները»,-իր ուղերձում նշեց Լեյլի Մոշիրին:
Ֆիլմերի ցուցադրությունից զատ, փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաեւ վարպետության դասեր, մի շարք ուսումնական հաստատություններում կլինեն հանդիպումներ փառատոնի հյուրերի հետ: Մոսկվայի տանը «Ես իրավունք ունեմ» խորագրի ներքո կանցկացվի մարզերում ապրող երեխաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Կլինի այցելություն Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատուն: Կինոփառատոնի շրջանակներում կիրականացվի նաեւ «Դու մենակ չես, միասին կհաղթենք» խորագրով սոցիալական ծրագիր, որով նախատեսվում է անվճար բժշկական հետազոտություն անցկացնել երեխաների ու պատանիների շրջանում: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն 81 լիամետրաժ ու կարճամետրաժ, խաղարկային, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմեր 27 երկրներից:
13/10/2010 | hraparak.am
|
Մերժված երեխաների խնդիրները
|