Ամստերդամի «VU» համալսարանի պատվավոր պրոֆեսոր և «Academic Freedom» կոմիտեի նախագահ, Հաագայի «Interchurch Peace Council»-ի գլխավոր քարտուղար, Հելսինկիի «Citizens’ Assembly»-ի քաղաքական տնօրեն:
ՅՈՒՏԱ ՀԱՐԹՄԱՆՆ-ԲԵԹ Գերմանիա
Լրագրող, Բեռլինի միջազգային կինոփառատոնի UNICEF-ի ժյուրիի անդամ, Հնդկաստանի «Ոսկե փիղ» մանկական ֆիլմերի փառատոնի «Ասիական համայնապատկեր» անվանակարգի ժյուրիի նախագահ (2009), Կահիրեի 20-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ (2010):
ՋԱՍՈՒՐ ԻՍԽԱԿՈՎ Ուզբեկստան
Կինոռեժիսոր, Ուզբեկստանի պետական մրցանակի դափնեկիր, 30-ից ավելի վավերագրական և մուլտիպլիկացիոն ֆիլմերի, թատերական պիեսների, պատմվածքների և երգերի հեղինակ:
ՕԶԳՅՈՒՐ ԴՈՂԱՆ Թուրքիա
Ռեժիսոր, պրոդյուսեր: Նրա «Դպրոցի ճանապարհին» ֆիլմը (2008) մրցանակների է արժանացել Ամստերդամի միջազգային կինոփառատոնում (2009), «Altin Koza» և «Altin Portakal» կինոփառատոններում (2009):
ՇՈՒՇԱՆ ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ Հայաստան
Քաղաքական վերլուծաբան և դիտորդ, Երևանում քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստուտուտի ծրագրերի կոորդինատոր: