VERTEX



ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ... ՄԻԱՍԻՆ ԿՀԱՂԹԵՆՔ...

alone

Ավանդական դարձած «Դու մենակ չես... Միասին կհաղթենք...» սոցիալական ծրագիրն այս տարի իրականացվեց ՀՀ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Երևան էին ժամանել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Ալեքսեյ Մասչանը և բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Կարաչունսկին:

 
ԵՍ ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿՆ ԵՄ

iamone

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNICEF-Armenia) համագործակցությունը շարունակվեց 8-րդ փառատոնի շրջանակներում ևս:

«Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակներում իրագործվեց «Ես ձեզանից մեկն եմ» ծրագիրը, որը մեկ անգամ ևս բարձրաձայնեց սահմանափակ կարողություններով երեխաների իրավունքների մասին, այն երեխաների, որոնք հասարակությունից մեկուսացած են ապրում, որոնք շատ դեպքերում զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից: Մինչդեռ այդ երեխաները կարող են ցուցաբերել իրենց հնարավորություններն ու ունակությունները, կարող են իրենց ներդրումը բերել մեր հասարակությանը, եթե նրանց համար ապահովենք կրթության համապատասխան պայմաններ, ընդգրկենք մշակութային, կրթական ու սոցիալական ծրագրերում, փորձենք խթանել նրանց զարգացումը:

 
ԿԻՆՈՍԱՐԴ: ՄԱՆՈՒ ՊԻԼՈՏ 2012

cinespider

ԿԻՆՈՍԱՐԴ կինոֆորումները 2 հայ պրոդյուսերի` Արմինե Անդայի և Հասմիկ Հովհաննիսյանի նախաձեռնությունն է` ուղղված համատեղ ֆիլմերի արտադրության զարգացմանը: Կինոֆորումներից առաջինը` ԿԻՆՈՍԱՐԴ: Մանու Պիլոտ 2012-ը, անցկացվեց Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:

 
ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՍՊԱՀԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Untitled-5

2012թ. հոկտեմբերի 8-12-ը Իրանի Թեհրան և Սպահան քաղաքերում կայացած Սպահանի մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնը 26-րդ անգամ հյուրընկալեց մասնակիցների աշխարհի 40 երկրներից: Մասնակից երկրների թվում էին Հնդակաստանը, Գերմանիան, Իտալիան, Ալժիրը, Հունաստանը, Հայաստանը, Իրաքը, Ֆրանսիան և այլն: Փառատոնի շրջանակներում Իրանի տարբեր քաղաքներում ցուցադրվեց շուրջ 200 ֆիլմ:

 
Հայ երեխաները Ջիֆֆոնիում

giffoni

2012թ. հուլիսի 14-24-ը Իտալիայում արդեն 42-րդ անգամ կայացած Եվրոպայի խոշորագույն մանկապատանեկան միջազգային կինոփառատոնը`Ջիֆֆոնին, հյուրընկալեց բազմաթիվ երեխաների և պատանիների աշխարհի ավելի քան 45 երկրներից: Արդեն ավելի քան 9 տարի է, ինչ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի և Ջիֆֆոնի կինոփառատոնի համագործակցության շրջանակներում փառատոնին հյուրընկալվում են նաև հայ պատանիները: