VERTEX

Festival 2015

Press 2012
«ՌՈԼԱՆ ԲԻԿՈՎ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Written by Zara

 

«Նարեկացի» արվեստի միությունը «Ռոլան Բիկով» Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում այս տարի ևս իր հյուրընկալ հարկի տակ ընդունեց պատանի հանդիսատեսին:

 
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ ՉԻ ՀԱՃԱԽՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Written by Zara

 

Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի ընացքում «Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակներում անցկացվում է «Ես ձեզանից մեկն եմ» ծրագիրը: Այս ծրագիրը փառատոնն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ միասին: Այս մասին ասուլիսում ասաց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը:

 

Հիշեցնենք, որ Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին:

 
Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոն
Written by Zara

 

Հայաստանի "Ռոլան Բիկով" հիմնադրամը ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում և  30 օր` ՀՀ մարզերում անցկացնում է Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնին ներկայացվել է 27 երկրի 105 ֆիլմ: Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, կինոդիտումներ, ֆիլմերի անդրանիկ ցուցադրություններ, քննարկումներ, վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ հանրակրթական, արվեստի դպրոցներում, բուհերում, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մշակութային, կրթական, սոցիալական ծրագրեր:

 
ԱՄԵՆ 5-ՐԴ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՉԻ ՀԱՃԱԽՈՒՄ
Written by Zara

«Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 8000 երեխա, բայց մեր վերջին տվյալներով, նրանք ավելի շատ են: Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր հինգերորդ երեխան չի հաճախում հանրակրթական դպրոց»,- այսօր Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի կապակցությամբ հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Նրա խոսքով` ընդհանրապես, հաշմանադամություն ունեցող երեխաների խնդիրների մասին քիչ է խոսվում, և այս փառատոնը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա:

 
ՍԱՅԼԱԿՈՎ ՏԵՂԱՇԱՐԺՎՈՂ ԵՐԵԽԱՆ ԱԶԴԱՐԱՐԵՑ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ
Written by Zara

 

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մինչ մեկնարկը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում փառատոնի մասնակիցները հանդես եկան ազգային պարերով: «Այս տարի ցանկացանք փառատոնի հյուրերին դիմավորել մեր ազգային պարերով, բացի այդ` շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ միջազգային ֆիլմեր դիտելով հանդերձ` պետք չէ անտեսել մեր ազգայինը: Այն, ինչ մերն է, չենք մոռանում. ի վերջո` պետք  է դաստիարակել այնպիսի մարդ, որը կընդունի ոչ միայն հարեւանի մշակույթը, այլեւ կպահպանի իրենը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի գեղարվեստական ծրագրերի տնօրեն Նելլի Ալելովան:

 
<< < 1 2 3 > >>