VERTEX

Festival 2015

Մանուկները՝ մշակույթի մասին

Հոկտեմբերի 16-20-ը Երևանում կայացած Մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնի ժյուրիի կազմում, բացի հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստներից, ընդգրկված էին նաեւ մանուկներ: Չնայած երեխաները կինոփառատոնի ժյուրիի անդամներ էին, սակայն նրանցից ոչ բոլորն են հետագա պլաններ կապում կինոգործունեության հետ: «Առավոտի» հետ զրույցում երեխաները խոսեցին իրենց երազանքների, հայկական կինոյի, մուլտֆիլմերի ու այդ ոլորտի իրենց պատկերացումների մասին:

 
Մանկապատանեկան ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 16-20-ը Երևանում

Մանկապատանեկան ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 16-20-ը Երևանում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին փառատոնի կազմակոմիտեից։
«Փառատոնի նպատակն է՝ պատանի հանդիսատեսին ներկայացնել պրոֆեսիոնալ բարձրակարգ կինոնկարներ, ինչպես նաև հաստատել շփումներ, ապահովել փորձի ու մտքերի փոխանակում հայ և արտերկրի կինեմատոգրաֆիստների միջև», - ասել է գործակալության զրուցակիցը։

 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ

Հոկտեմբերի 16-20-ը Երևանում կանցկացվի մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը:

Նշենք, որ ամենամյա փառատոնը նախաձեռնել և անցկացնում է Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդը` Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 
Հսկայական տարբերություն կա կոմերցիոն և իսկական ֆիլմերի մեջ

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում բազմաթիվ հեղինակավոր ռեժիսորների հետ Հայաստանում էր մի շարք փառատոնների մրցանակակիր, կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, որը հանդիսատեսին ներկայացրեց բոլորովին վերջերս նկարահանած «Կորուսյալ կայսրություն» ֆիլմը: Կարեն Շահնազարովի անունը մեր ռեժիսորների հետ մասնավոր զրույցներում հաճախ է հոլովվում. մի մասը հպարտանում է հայազգի ռեժիսորի նվաճումներով, շատերն էլ հայավարի դժգոհում են, որ մեր ռեժիսորներին, մեղմ ասած, «տեղ չի տալիս» ռուսական կինոարվեստում: Կարեն Շահնազարովը չխուսափեց այդ հարցին պատասխանելուց, որին էլ հետևեցին մի շարք այլ հարցեր:

 
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Արդեն ավանդական դարձած մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 16-ից եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 20-ը:
Փառատոնն անցկացվում է կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամի երեխաների եւ պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդի նախաձեռնությամբ, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս տարի փառատոնում ընդգրկված է 60 ֆիլմ աշխարհի 20 երկրից: Դրանք կցուցադրվեն «Մոսկվայի տանը», «Նաիրի» եւ «Մոսկվա» կինոթատրոններում:

 
<< < 1 2 3 > >>